Այսօր: Ուրբաթ, 17 Մայիսի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 97
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1010
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 ապրիլի 2024 թվականի N 1010

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 29 ՄԱՅԻՍԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 820 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Հիմք ընդունելով Ռուբեն Ջահանի Բարսեղյանի դիմումը, ՀՀ կադաստրի կոմիտեի 29․11․2023 թվականի գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին թիվ Կ-29112023-06-0211 որոշումը, 20․03․2024թ․ ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր: 2024EKCRBG), Վանաձոր համայնքի ղեկավարի 29 մայիսի 2023 թվականի թիվ 820 որոշումը, «ԻՆԷՔՍ» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի և շինությունների նոր հատակագիծը, եզրակացությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ  հոդվածներով՝ որոշում  եմ.

 Վանաձոր համայնքի ղեկավարի 29 մայիսի 2023 թվականի «Վանաձոր քաղաքի Ծատուրյան փողոց թիվ 49ա հասցեում գտնվող, Ռուբեն Ջահանի Բարսեղյանի սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ կառուցված շինությունները օրինականացնելու և նոր փոստային հասցե տրամադրելու մասին»  թիվ 820 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները ․ 

1․Որոշման 1-ին կետում «25․5» թվերը փոխարինել՝ «38.5» թվերով, իսկ  «21.3» թվերը՝ «34.3» թվերով։

2․ Վանաձոր համայնքի ղեկավարի 29 մայիսի 2023 թվականի թիվ 820 որոշման հավելվածը փոխարինել Վանաձոր համայնքի ղեկավարի կողմից հաստատված նոր հավելվածով։

3. Որոշման  2-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝ «  Ռուբեն Ջահանի Բարսեղյանի կողմից օրինականացման համար սահմանված վճարը՝ 38․5քմ արտաքին մակերեսով բնակելի տան համար 75810 (յոթանասունհինգ հազար ութ հարյուր տաս) դրամ գումարը  60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած:»:

4․ Ռուբեն Ջահանի Բարսեղյանին՝ ինքնակամ շինությունների օրինականացման համար սահմանված վճարի տարբերությունը՝ (75810-50210) 25600 (քսանհինգ հազար վեց հարյուր) դրամ գումարը վճարել 900235401057 հաշվեհամարին»:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(43.71 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner