Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 151
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 802
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 մարտի 2024 թվականի N 802

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՆԱՐԵԿԱՑՈՒ ՓՈՂՈՑ 3/1-5 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՐԱՉՅԱ ՎԱՂԻՆԱԿԻ ՇԱՔԱՐՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ԵՐԿՈՒ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՏԱՐԱՆՋԱՏԵԼՈՒ, ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հրաչյա Վաղինակի Շաքարյանի 20․02․2024 թվականի թիվ 02/3738 դիմումը,   անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 22082019-06-0026 վկայականը, «Արսեն Իսահակյան Ռուդիկի» ԱՁ-ի կողմից տրված հողամասը և մասնագիտական եզրակացությունը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման  քաղվածքը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման  մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետով` որոշում եմ. 

1. Տարանջատել Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաքի Նարեկացու փողոց 3/1-5 հասցեում գտնվող  Հրաչյա Վաղինակի ՇաքարյանիՆ սեփականության  իրավունքով պատկանող հողամասը և դրա վրա գտնվող բնակելի նշանակության շինությունները՝ համաձայն «Արսեն Իսահակյան Ռուդիկի» ԱՁ-ի կողմից տրված թիվ 1 և թիվ 2 հատակագծերի

2․ Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաքի Նարեկացու փողոց 3/1-5  հասցեում  գտնվող տարանջատված գույքին տրամադրել փոստային հասցեներ.

ա․ 0․02787 հա մակերեսով հողամասի վրա գտնվող 63․9 քմ բնակելի նշանակության  շինությունների փոստային հասցեն՝ Վանաձոր համայնք, Վանաձոր ք. Գ․ Նարեկացու փողոց , 3/1  բնակելի տուն։

բ․ 0․01200 հա մակերեսով հողամասի փոստային հասցեն է՝ Վանաձոր համայնք , Վանաձոր ք․ Գ․ Նարեկացու փողոց, 3/3 հողամաս։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(43.27 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner