Հիմք ընդունելով Սուսաննա Սահակի Ռզյանի դիմումը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները, 20․10․2024թ. տրված թիվ 5903 (նոտարական ակտի կոդ։ 594-20231020-66-7399726), թիվ 5902 (նոտարական ակտի կոդ։ 594-20231020-66-7399703) և թիվ 5904 (նոտարական ակտի կոդ։ 594-20231020-66-7399715) հայտարարությունները, Փոխադարձ հաշվարկների ստուգման ակտը, 18․01․2024 «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից տրված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ ՎՆ1-17/24 Ի եզրակացությունը, 20․11․2023 ՀՀ կադաստրի կոմիտե տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր։ 2023ULJ2JE), «ԱՐՍԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՌՈՒԴԻԿԻ» ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը և հաշվի առնելով այն, որ Վանաձոր քաղաքի Բուլղարական 2-րդ ավան, թիվ 115 (պայմանական) հասցեում կառուցված բնակելի տունը և դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ 200.0քմ մակերեսով հողամասը չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Բնակելի տունը կառուցվել է 1990-2018թթ., դրա կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ 200.0քմ մակերեսով հողամասը զբաղեցվել և շահագործվում է սկսած 1990թ.-ից:
Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 8-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 11, 12, 13, 14 մասերով, 10.06.2008թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով՝ որոշում եմ.
1. Ճանաչել Սուսաննա Սահակի Ռզյանի սեփականության իրավունքը մինչև 2001թ. մայիսի 15-ը Վանաձոր քաղաքի Բուլղարական 2-րդ ավան, թիվ 115 (պայմանական) հասցեում կառուցված իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ 200.0քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող բնակելի նշանակության բոլոր շինությունների նկատմամբ. բացառությամբ 2001թ. մայիսի 15-ից հետո կառուցված՝ 5․57քմ բնակելի տան, 26․07քմ բնակելի տան, 2․16քմ աստիճանահարթակի, 9․6քմ մառանի և 6․71քմ թռչնանոցի:
2. Փոխել Վանաձոր քաղաքի Բուլղարական 2-րդ ավան, թիվ 115(պայմանական) հասցեում գտնվող 0.02հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը՝ բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողերից՝ բնակելի կառուցապատման հողերի:
3. Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
4. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքին տրամադրել փոստային հասցե` Վանաձոր համայնք, Վանաձոր ք., Բուլղարական ավան 2-րդ թաղամաս, 115 բնակելի տուն: