Հիմք ընդունելով Քնարիկ Կոլյայի Ամիրյանի (ծնված՝ 28.11.1964թ.) և Ավագ Ռոբերտի Գասպարյանի (ծնված՝ 11.11.1985թ.) դիմումը, անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 1853894 վկայականը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, ՏԱՐՈՆ ԱՐՏՈՒՐԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՁ-ի կողմից տրված հողամասի, շինությունների հատակագիծը, եզրակացությունը, 30․11․2023 թվականի ՀՀ կադաստրի կոմիտեի հաշվառման /չափագրման/ տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր։ 2023XDLC4W), 19․02․2024թ․ <<ՌԻԳ>> ՍՊԸ կողմից տրված թիվ 11-18830 ինքնակամ կառուցված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ կետերով, 13-րդ կետի ա) և բ) ենթակետերով, ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետով՝ որոշում եմ.
1. Ճանաչել օրինական Քնարիկ Կոլյայի Ամիրյանին և Ավագ Ռոբերտի Գասպարյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող հողամասում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը չխախտող, քաղաքացիների կյանքին ու առողջությանը վտանգ չսպառնացող, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներից դուրս, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող ինքնակամ կառուցված 468,6քմ բնակելի նշանակության շինությունները՝ համաձայն համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:
2․ Սույն որոշման 1-ին կետում նշված 468,6քմ ընդհանուր մակերեսով բնակելի նշանակության շինությունների օրինականացման համար սահմանված վճարը՝ 666350 (վեց հարյուր վաթսունվեց հազար երեք հարյուր հիսուն) ՀՀ դրամ գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած:
3. Վանաձոր, գյուղ Գուգարքում գտնվող բնակելի տանը տրամադրել փոստային հասցե` Վանաձոր համայնք, գյուղ Գուգարք, Էներգետիկների 3-րդ փողոց, 8 բնակելի տուն: