Այսօր: Կիրակի, 20 Հուլիսի 2025թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 81
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1686
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հուլիսի 2025 թվականի N 1686

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ԼՈՌՎԱ ԽՃՈՒՂԻ 2/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀՈՂԱՄԱՍԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆԱՀԻՏ ՎԼԱԴԻՄԻՐԻ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Անահիտ Վլադիմիրի Մելիքսեթյանի  26․06․2022 թվականի թիվ 10501 դիմումը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 14062024-06-0102 և Անահիտ Վլադիմիրի Մելքսեթյանի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 26012024-06-0072 վկայականները,Վանաձոր համայնքի ղեկավարի 17 հունվարի 2024 թվականի թիվ 107 որոշումը, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները,ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 8-րդ կետերով, 12.04.2022թ. «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» 93-Ն ՀՀ օրենքով` որոշում եմ.

1. Վանաձոր քաղաքի Լոռվա խճուղի 2/3 հասցեում գտնվող, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող, Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող 640 քմ  մակերեսով հողամասը, համաձայն Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 14062024-06-0102 վկայականի, հողի կադաստրային արժեքով` 2842752 (երկու միլիոն ութ հարյուր քառասուներկու  հազար յոթ հարյուր հիսուներկու) դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Անահիտ Վլադիմիրի Մելքսեթյանին հողամասի ընդլայնման նպատակով: 

2. Վանաձորի համայնքի ղեկավարին՝ Անահիտ Վլադիմիրի Մելքսեթյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել 640 քմ մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիր, իսկ համայնքի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, հաշվառման և գովազդի բաժնին հաշվառել վերոնշյալ պայմանագիրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(43.25 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner