«Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմ» ՀԿՀ-ի կողմից 30․04․2025թ․հայտարարված «ՀՀ ԼՄՎՀ ԳՀԾՁԲ-25/46» ծածկագրով Վանաձոր համայնքի կարիքների համար նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության ծառայությունների ձեռքբերման գնման ընթացակարգին հայտ ներկայացրած «Նախագծերի փորձաքննություն» ՍՊԸ-ն գնահատող հանձնաժողովի 07․05․2025թ․թիվ 2 արձանագրության 5․1 կետիհամաձայն ճանաչվել է ընտրված մասնակից։«Նախագծերի փորձաքննություն» ՍՊԸ-ին սահմանված կարգով և ժամկետում առաջարկվել է ներկայացնել իր կողմից վավերացված պայմանագրի նախագիծը, պայմանագրի և որակավորման ապահովումները։«Նախագծերի փորձաքննություն» ՍՊԸ-ին «ԻՆԵԿՈԲԱՆ» ՓԲԸ-ի կողմից 09.06.2025թ․ տրամադրվել է որակավորման(N G 6358 ԵՐԱՇԽԻՔ N EA25/00554) և պայմանագրի ապահովման( N G 6356 ԵՐԱՇԽԻՔ N EA25/00553) բանկային երաշխիքները։ Սակայն նշված երաշխիքների 5-րդ կետով սահմանված երաշխիքների գործողության ժամկետները չեն համապատասխանում «ՀՀ ԼՄՎՀ ԳՀԾՁԲ-25/46» ծածկագրով հրավերով սահմանված պահանջներին։
Վերոգրյալով պայմանավորված «Գնումների մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն «Նախագծերի փորձաքննություն» ՍՊԸ-ն զրկվել է պայմանագրի կնքելու իրավունքից և «ՀՀ ԼՄՎՀ ԳՀԾՁԲ-25/46» ծածկագրով գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովը 17.06.2025թ․ թիվ 3 արձանագրության 2․1 կետիհամաձայն ընտրված մասնակից է ճանաչվել հաջորդող տեղ զբաղեցրած «Արման-Երեմ» ՍՊԸ-ն։
Ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «բ» ենթակետով և նույն հոդվածի 2-րդ մասով «Նախագծերի փորձաքննություն» ՍՊԸ-ին ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում։