Հիմք ընդունելով Վանաձոր համայնքի ղեկավարի 24.01.2023 թվականի թիվ 122 որոշումը, 08.07.2025 թվականի ՀՀ կադաստրի կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման ) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին թիվ Կ-08072025-06-0076 որոշումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` որոշում եմ.
Վանաձոր համայնքի ղեկավարի 24 հունվարի 2023 թվականի «Վանաձոր քաղաքի Ազատամարտիկների (նախկին Հոկտեմբերյանի) փողոց թիվ 17 հասցեի բնակելի տան ու հողամասի նկատմամբ Մարատ Միքայելի Մկրտչյանի և Սամվել Միքայելի Մկրտչյանի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը ճանաչելու և փոստային հասցե տրամադրելու մասին» թիվ 122 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները․
1․ Որոշման նախաբանում «783․5քմ» թվերը փոխարինել «774․6» թվերով և «391․75քմ (783․5 ։ 2)» թվերը փոխարինել «387,3քմ (774,6 ։ 2)» թվերով
2. Որոշման նախաբանում «դրա կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ 783․5քմ մակերեսով հողամասը հանդիսանում է ընդհանուր համատեղ սեփականություն կից տնատիրության հետ: Մարատ Միքայելի Մկրտչյանի և Սամվել Միքայելի Մկրտչյանի բաժնեմասը կազմում է 391․75քմ (783․5 ։ 2)» բառերը փոխարինել հետևյալ բառերով «դրա կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ 774.6 քմ մակերեսով հողամասը հանդիսանում է ընդհանուր համատեղ սեփականություն Մարատ և Սամվել Մկրտչյանների և Ազատամարտիկների փողոց 17 հասցեի սեփականատեր Արմենակ Սիրեկանի Շահինյանի տնատիրության հետ, Մարատ և Սամվել Մկրտչյանների բաժնեմասը կազմում է 387,3քմ (774,6 ։ 2)» :