Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնք
Ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22, Հեռ. 060 650162, 060 650040 vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
07 հոկտեմբերի 2022 թվականի   N 598 

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 9Բ-28 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով Ռաֆիկ Ավետիսի Զադոյանի  22․09․2022 թվականի թիվ 11481 դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 21112012-06-0343 վկայականը, 07.11.2012թ. համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին թիվ 232 պայմանագիրը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 28.03.2013թ. թիվ 276-Ն որոշմամբ,  ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով`  որոշում եմ.

1. Վանաձոր քաղաքի Թումանյան փողոց թիվ 9բ-28 հասցեում գտնվող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 2032 թվականի հոկտեմբերի 29-ը:

2. Վանաձորի համայնքի ղեկավարին` Ռաֆիկ Ավետիսի Զադոյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել 20,0քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ համապատասխան համաձայնագիր՝ 1.0քմ մակերեսով հողամասի համար վճարի չափը ամսական սահմանելով 24 (քսանչորս) դրամ, իսկ աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնին հաշվառել վերոնշյալ պայմանագիրը:

3. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքին տրամադրել նոր փոստային հասցե` Վանաձոր Վանաձոր ք․, Հ․ Թումանայան փողոց, 9/28 հողամաս:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                           Ա. ՓԵԼԵՇՅԱՆ

 

2022թ. հոկտեմբերի 07
ք.Վանաձոր