Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնք
Ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22, Հեռ. 060 650162, 060 650040 vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
07 հոկտեմբերի 2022 թվականի   N 596 

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՆԵՐՍԻՍՅԱՆ ԹԱՂԱՄԱՍ ԹԻՎ 1-3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով Արայիկ Սարգսյանի  08․09․2022 թվականի թիվ 10795 դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 01122020-06-0029 վկայականը, Վանաձորի քաղաքային համայնքի ղեկավարի 29 նոյեմբերի 2012 թվականի թիվ 1361-Ա որոշումը, 24.12.2012թ. համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին թիվ 284 պայմանագիրը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 28.03.2013թ. թիվ 276-Ն որոշմամբ,  ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով`  որոշում եմ.

1. Վանաձոր քաղաքի Ներսիսյան թաղամաս թիվ 1-3 հասցեում գտնվող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 2032 թվականի հոկտեմբերի 5-ը:

2. Վանաձորի համայնքի ղեկավարին` Արայիկ Սարգսյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել 19.8քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ համապատասխան համաձայնագիր՝ 1.0քմ մակերեսով հողամասի համար վճարի չափը ամսական սահմանելով 18 (տասնութ) դրամ, իսկ աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնին հաշվառել վերոնշյալ պայմանագիրը:

3. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքին տրամադրել նոր փոստային հասցե` Վանաձոր Վանաձոր ք․, Հ․ Ներսիսյան թաղամաս, 1/3 հողամաս:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                           Ա. ՓԵԼԵՇՅԱՆ

 

2022թ. հոկտեմբերի 07
ք.Վանաձոր