Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնք
Ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22, Հեռ. 060 650162, 060 650040 vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
07 հոկտեմբերի 2022 թվականի   N 597 

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ Կ․ ԴԵՄԻՐՃՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 8-46 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով էդուարդ Լևոնի Հովհաննիսյանի  03․10․2022 թվականի թիվ 12157 դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 08112012-06-0196 վկայականը, Վանաձոր քաղաքային համայնքի 26․10․2012 թվականի թիվ 1162-Ա որոշումը, 05.11.2012թ. համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին թիվ 228 պայմանագիրը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 28.03.2013թ. թիվ 276-Ն որոշմամբ,  ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով`  որոշում եմ.

1. Վանաձոր քաղաքի Կ․ Դեմիրճյան փողոց թիվ 8-46 հասցեում գտնվող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 2032 թվականի հոկտեմբերի 26-ը:

2. Վանաձորի համայնքի ղեկավարին` էդուարդ Լևոնի Հովհաննիսյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել 20,0քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ համապատասխան համաձայնագիր՝ 1.0քմ մակերեսով հողամասի համար վճարի չափը ամսական սահմանելով 24 (քսանչորս) դրամ, իսկ աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնին հաշվառել վերոնշյալ պայմանագիրը:

3. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքին տրամադրել նոր փոստային հասցե` Վանաձոր Վանաձոր ք․, Կ․ Դեմիրճյան փողոց, 8/46 հողամաս:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                           Ա. ՓԵԼԵՇՅԱՆ

 

2022թ. հոկտեմբերի 07
ք.Վանաձոր