 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնք Ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22, Ֆաքս 0322 22250, Հեռ. 060 650044, 060 650040 vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
08 փետրվարի 2023 թվականի N 250
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՅՈՒՂ ՇԱՀՈՒՄՅԱՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԿԱՄՈ ԿԱՐԼԵՆԻ ԵՂՇԱՏՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Կամո Կարլենի Եղշատյանի դիմումը, 09.06.2022թ. թիվ 02/4396 քաղվածքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 4209 (նոտարական ակտի կոդ: 763-20220716-84-6085891) վկայագ, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, ՏԱՐՈՆ ՍԵՐՈԲՅԱՆ ՀԵՆՐԻԿԻ ԱՁ-ի կողմից տրված հողամասի հատակագիծը, Լոռու մարզի Շահումյան համայնքի տնտեսական գրքի թիվ 400 անձնական հաշիվը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 16-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով՝ որոշում եմ.
1. Վերականգնել Կամո Կարլենի Եղշատյանի սեփականության իրավունքը Վանաձոր համայնքի գյուղ Շահույանում գտնվող, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 0.10484հա մակերեսով հողամասի հողհատկացման հիմքերը՝ համաձայն ՏԱՐՈՆ ՍԵՐՈԲՅԱՆ ՀԵՆՐԻԿԻ ԱՁ-ի կողմից տրված հողամասի հատակագծի:
2. Վանաձոր համայնքի գյուղ Շահումյանում գտնվող գույքին տրամադրել նոր փոստային հասցե՝ Վանաձոր գյուղ Շահումյան, 1-ին փողոց, 65/2 հողամաս:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ա. ՓԵԼԵՇՅԱՆ
2023թ. փետրվարի 08
ք.Վանաձոր