ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնք Ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22, Հեռ. 060 650162, 060 650040 vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 սեպտեմբերի 2024 թվականի N 2139
ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 104 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ «ՎԱՆԱ-ԿԻՐՃ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «ՎԱՆԱ-ԿԻՐՃ» ՍՊԸ-ի տնօրեն Վարդգես Դավիթի Նիկողոսյանի 22․02․2024 թվականի թիվ 01/3888 դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 01102014-06-0009 վկայականը, «ՌԻԳ» ՍՊԸ-ի կողմից 19.06.2024թ տրված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ 74-18830 եզրակացությունը, «ՏԱՐՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՏՈՒՐԻ» կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, շինությունների բնութագիրը, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 27․12․2023թ․ տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքներ (ծածկագրեր: 20234LUTFQ), ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ կետերով, 18-րդ կետի բ) ենթակետով` որոշում եմ.
1. Ճանաչել օրինական համայնք Վանաձոր, ք. Վանաձոր, Աբովյան փողոց 104 հասցեում գտնվող, այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը չխախտող, քաղաքացիների կյանքին ու առողջությանը վտանգ չսպառնացող, ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներից դուրս, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող 1646,9քմ ընդհանուր արտաքին մակերեսով (ներքին մակերեսը 1155.1քմ համաձայն շինությունների բնութագրի) հասարակական նշանակության շինությունները։
2․ «ՎԱՆԱ-ԿԻՐՃ» ՍՊԸ-ի կողմից օրինականացման համար սահմանված վճարը 1646.9 քմ ընդհանուր արտաքին մակերեսով հասարակական նշանակության շինությունների համար 6485500 (վեց միլիոն չորս հարյուր ութսունհինգ հազար հինգ հարյուր) դրամ գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ա. ՓԵԼԵՇՅԱՆ
2024թ. սեպտեմբերի 12
ք.Վանաձոր