ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնք Ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22, Հեռ. 060 650162, 060 650040 vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
01 հուլիսի 2022 թվականի N 183
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ «ԼԻԱՆԱ ՍԻՄՈՆՅԱՆ ՌԱՖԻԿԻ»-Ն ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր «ԼԻԱՆԱ ՍԻՄՈՆՅԱՆ ՌԱՖԻԿԻ» 2022 թվականի հունվարի 30-ի թիվ 01/6617 հայտը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով և «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ՝ որոշում եմ.
1.Բավարարել Վանաձոր քաղաքի Գր.Լուսավորչի փող. թիվ 49-1/1 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր «ԼԻԱՆԱ ՍԻՄՈՆՅԱՆ ՌԱՖԻԿԻ» հայտը՝ ավագանու սահմանած դրույքաչափերին համապատասխան համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության և պայմանագիր կնքելու մասին:
2. Համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնին՝ եռօրյա ժամկետում հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվություն:
3. Համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնին՝ սահմանված կարգով հայտատուի հետ կնքել համապատասխան պայմանագիր:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ա. ՓԵԼԵՇՅԱՆ
2022թ. հուլիսի 01
ք.Վանաձոր