Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնք
Ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22, Հեռ. 060 650162, 060 650040 vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
08 փետրվարի 2023 թվականի   N 251 

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՆԵՐՍԻՍՅԱՆ ԹԱՂ 5/1 ՇԵՆՔԻ ԹԻՎ 1 ԲՆԱԿԱՐԱՆԻՆ ԿԻՑ, ՇԵՆՔԻ ԾԱՎԱԼՈՒՄ ՄԱՄԿԻԿՈՆ ՀՐԱՉԻ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆԸ, ԱՍՏԻՃԱՆԱՀԱՐԹԱԿԸ ԵՎ ՆԵՐՍԻՍՅԱՆ ԹԱՂ 5/1 ՇԵՆՔԻ ԹԻՎ 1 ԲՆԱԿԱՐԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՁԵՎԱՓՈԽՈՒՄԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով Մամիկոն Հրաչի Միքայելյանի դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 1901258 վկայականը, «ԱՐՓԱ» համատիրության կառավարչի կողմից 19.09.2022թ. տրված  տեղեկանքը, Վանաձոր քաղաքի Ներսիսյան թաղ. թիվ 5/1 շենքի սեփականատերերի համաձայնությունը, «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից 03.10.2022թ. տրված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ ՎՆ 1-157/22 Ի եզրակացությունը, ԱՐՍԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՌՈՒԴԻԿԻ ԱՁ-ի կողմից տրված շինությունների հատակագիծը, շինությունների բնութագիրը, ղեկավարվելով  ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 27-րդ, 28-րդ, 31-րդ կետերով, 32-րդ կետի բ) և գ) ենթակետերով և ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով` որոշում եմ. 

1. Ճանաչել օրինական Մամիկոն Հրաչի Միքայելյանին սեփականության իրավունքով պատկանող,  այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը չխախտող, քաղաքացիների կյանքին ու առողջությանը վտանգ չսպառնացող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող, Վանաձոր քաղաքի Ներսիսյան թաղամաս թիվ 5/1 շենքի ծավալում, թիվ 1 բնակարանին կից 7.85քմ ընդհանուր արտաքին մակերեսով ինքնակամ կառուցված բնակարանը, աստիճանահարթակը և Ներսիսյան թաղամաս թիվ 5/1 շենքի թիվ 1 բնակարանում կատարված թվով 1 ինքնակամ ձևափոխումը: 

2. Սույն որոշման 1-ին կետում նշված 7.85քմ արտաքին մակերեսով ինքնակամ կառուցված բնակարանի օրինականացման համար սահմանված վճարը՝ 36370 (երեսունվեց հազար երեք հարյուր յոթանասուն) դրամ և թվով 1 ինքնակամ ձևափոխումների օրինականացման համար սահմանված վճարը՝ 2320 (եկու հազար երեք հարյուր քսան) դրամ գումարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                           Ա. ՓԵԼԵՇՅԱՆ

 

2023թ. փետրվարի 08
ք.Վանաձոր