Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնք
Ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22, Հեռ. 060 650162, 060 650040 vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հուլիսի 2021 թվականի   N 1593 

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՓՈՂՈՑՆԵՐԻ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԳՐԱՖԻԿ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-Ի ԹԻՎ 12 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով՝ որոշում եմ.

1. Հաստատել Վանաձոր համայնքի լուսավորության գրաֆիկը` համաձայն հավելվածի:

2. Գրաֆիկի հսկողությունը հանձնարարել Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության, բարեկարգման և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կարեն Պառավյանին:

3. Ուժը կորցրած ճանաչել Վանաձոր համայնքի ղեկավարի 2021թ. հունվարի 12-ի «Վանաձոր համայնքի փողոցների լուսավորության գրաֆիկը հաստատելու և Վանաձոր համայնքի ղեկավարի 15 հուլիսի 2019 թվականի թիվ 1289 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 12 որոշումը:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                           Մ. ԱՍԼԱՆՅԱՆ

 

2021թ. հուլիսի 23
ք.Վանաձոր