Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնք
Ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22, Հեռ. 060 650162, 060 650040 vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
04 հուլիսի 2022 թվականի   N 189 

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ԹԵՎՈՍՅԱՆ ՓՈՂՈՑ 2/14-2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, «Վ․Ն․Ս․-ԵՌՅԱԿ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 Հիմք ընդունելով «Վ․Ն․Ս․- ԵՌՅԱԿ» ՍՊԸ-ի տնօրեն Սանասար Գրիգորյանի 27․06․2022թ․ թիվ 01/6383 դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 18022021-06-0047 վկայականը, ԳԱՍՊԱՐ ՎԵՔԻԼՅԱՆ ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, շինությունների բնութագիրը, եզրակացությունը, «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից 08.12․2021թ. տրված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ ՎՆ 1-115/ 21 Ի եզրակացությունը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, ինքնակամ կառույցի հաշվառման փաթեթի վերաբերյալ համաձայնությունը, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ, 10-րդ, 11-րդ, 17-րդ կետերով և 18-րդ կետի գ) ենթակետով, ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով` որոշում եմ.

1. Ճանաչել օրինական Վանաձոր քաղաքի Թևոսյան փողոց 2/14-2 հասցեում գտնվող, «Վ․Ն․Ս․-ԵՌՅԱԿ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հողամասում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը չխախտող, քաղաքացիների կյանքին ու առողջությանը վտանգ չսպառնացող, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներից դուրս, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող ինքնակամ կառուցված 118․57քմ ընդհանուր  մակերեսով (որից  72․0քմ մակերեսով կիսակառույց հիմքը, 30․06քմ մակերեսով կիսակառույց հիմքը, 16․51քմ մակերեսով պարիսպը) արտադրական նշանակության շինությունները՝ համաձայն հատակագծի:

2. «Վ․Ն․Ս․-ԵՌՅԱԿ» ՍՊԸ-ի կողմից օրինականացման համար սահմանված վճարը` 118․57քմ ընդհանուր արտաքին մակերեսով  շինությունների համար 297620 (երկու հարյուր իննսունյոթ հազար վեց հարյուր քսան) դրամ գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած:

3.Սույն որոշման 1-ին կետում նշված գույքին տրամադրել նոր փոստային հասցե՝ Վանաձոր Վանաձոր ք., Ս. Թևոսյան փողոց, 2/15 կիսակառույց շինություններ:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                           Ա. ՓԵԼԵՇՅԱՆ

 

2022թ. հուլիսի 04
ք.Վանաձոր