Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնք
Ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22, Հեռ. 060 650162, 060 650040 vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
08 փետրվարի 2023 թվականի   N 253 

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՆԵՐՍԻՍՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 2/17 Գ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով Հերմինե Վասիլի Սարգսյանի  27․09․2022 թվականի թիվ 11800 դիմումը, անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1981279 վկայականը, Վանաձորի քաղաքապետի 02 օգոստոսի 2005 թվականի թիվ 1353 որոշումը, 4 օգոստոսի 2005 թվականի հողատարածքի վարձակալության թիվ 868 պայմանագիրը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 28․03․2013թվականի թիվ 276-Ն որոշմումը և 12.04.2001թ. թիվ 286 որոշման 46-րդ կետի դ) ենթակետով,ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով՝ որոշում եմ.

1. Վանաձոր քաղաքի Ներսիսյան փողոց թիվ 2/17գ հասցեում գտնվող, 20.0քմ մակերեսով հողամասի վարձակալության պայմանագրի ժամկետը  երկարաձգել մինչև 2030թ.դեկտեմբերի 31-ը:

2. Վանաձորի համայնքի ղեկավարին՝ Հերմինե Վասիլի Սարգսյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել 20.0քմ մակերեսով հողամասի վարձակալության պայմանագրի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ համապատասխան համաձայնագիր, իսկ աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնին հաշվառել վերոնշյալ պայմանագիրը։ Վարձավճարի չափը 1.0քմ մակերեսով հողամասի համար սահմանելով ամսական 18,9 (տասնութ ամբողջ ինը տասնորդական) ՀՀ դրամ:

3. Վանաձոր քաղաքի Ներսիսյան փողոց թիվ 2/17գ հասցեում գտնվող հողամասին տրամադրել նոր փոստային հասցե`  Վանաձոր, Վանաձոր ք., Հ․ Ներսիսյան թաղամաս, 2/17 հողամաս:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                           Ա. ՓԵԼԵՇՅԱՆ

 

2023թ. փետրվարի 08
ք.Վանաձոր