Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնք
Ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22, Հեռ. 060 650162, 060 650040 vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հուլիսի 2021 թվականի   N 1596 

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ՊՈՂՈՏԱ ԹԻՎ 38-10/10 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԸ ԵՎ ԴՐԱՆՈՎ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՇՈՒՇԱՆԻԿ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով Շուշանիկ Հովհաննեսի Հովհաննիսյանի 28.01.2021թ. թիվ 1282 դիմումը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 14052021-06-0035 վկայականը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ  912-Ն որոշմամբ  հաստատված կարգի 34.2-րդ կետով և 35-րդ կետի դ) և ե) ենթակետերով` որոշում եմ.

1. Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտա թիվ 38-10/10 հասցեում գտնվող, Վանաձոր համայնքի սեփականությունը ճանաչված 50.8քմ արտաքին մակերեսով (ներքին մակերեսը՝ 41.66քմ) ավտոտնակը 132080 (հարյուր երեսուներկու հազար ութսուն) դրամով և դրանով զբաղեցված և սպասարկման համար անհրաժեշտ 30.4քմ մակերեսով հողամասը 137530 (հարյուր երեսունյոթ հազար հինգ հարյուր երեսուն) դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Շուշանիկ Հովհաննեսի Հովհաննիսյանին:  

2. Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնին՝ Շուշանիկ Հովհաննիսյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել ավտոտնակի և հողամասի առուվաճառքի պայմանագիր:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                           Մ. ԱՍԼԱՆՅԱՆ

 

2021թ. հուլիսի 26
ք.Վանաձոր