 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնք Ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22, Ֆաքս 0322 22250, Հեռ. 060 650044, 060 650040 vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
08 փետրվարի 2023 թվականի N 254
ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՀԱԿՈԲՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 57 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱԿՈԲ ՎՈԼՈԴԻԱՅԻ ՖԻԴԱՆՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հակոբ Վալոդիայի Ֆիդանյանի (ծնված՝ 06․07․1961թ․) դիմումը, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները, 01.02.1988թ. տրված անհատական բնակելի տան տեխնիկական անձնագիրը, «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից 01.12․2022թ. տրված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ ՎՆ 1-247/22 Ի եզրակացությունը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, ԱՐՍԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՌՈՒԴԻԿԻ ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագիծը, շինությունների բնութագիրը, ՀՀ կադաստրի կոմիտեի 13.01.2023թ․ հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր։ 2023KDPU2G) և հաշվի առնելով այն, որ Վանաձոր քաղաքի Հակոբյան փողոց թիվ 57 հասցեի բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 489.0քմ և դրան կից 12.72քմ մակերեսներով հողամասերը, դրանց վրա կառուցված բնակելի նշանակության շինությունները չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Բնակելի տունը կառուցվել է 1961-1995թթ-ին, դրա զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի մակերեսը փաստացի կազմում է 501.72քմ:
Ղեկավարվելով 10.06.2008թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով՝ որոշում եմ.
1. Ճանաչել Հակոբ Վոլոդիայի Ֆիդանյանի սեփականության իրավունքը Վանաձոր քաղաքի Հակոբյան փողոց թիվ 57 հասցեի բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 489.0քմ մակերեսով հողամասին կից 12.72քմ մակերեսով հողամասի նկատմամբ :
2. Ճանաչել Հակոբ Վոլոդիայի Ֆիդանյանի սեփականության իրավունքը Վանաձոր քաղաքի Հակոբյան փողոց թիվ 57 հասցեի 501.72քմ մակերեսով հողամասի վրա գտնվող բնակելի նշանակության բոլոր շինությունների նկատմամբ :
3. Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
4. Վանաձոր քաղաքի Հակոբյան փողոց թիվ 57 հասցեում գտնվող գույքին տրամադրել նոր փոստային հասցե` Վանաձոր Վանաձոր ք., Հ. Հակոբյան փողոց, 57/1 բնակելի տուն:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ա. ՓԵԼԵՇՅԱՆ
2023թ. փետրվարի 08
ք.Վանաձոր