 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնք Ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22, Հեռ. 060 650162, 060 650040 vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունիսի 2022 թվականի N 182
ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ Ղ. ԱՂԱՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 1/1 ՀԱՍՑԵԻՆ ԿԻՑ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 8-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 11, 12, 13, 14 մասերով, ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով` որոշում եմ.
1. Փոխել Վանաձոր քաղաքի Ղ.Աղայան փողոցի թիվ 1/1 հասցեին կից գտնվող 0․00506հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը՝ բնակավայրերի այլ հողերից՝ հասարակական կառուցապատման հողերի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասին տրամադրել փոստային հասցե` Վանաձոր Վանաձոր ք., Ղ.Աղայան փողոց, 11/2 հողամաս:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ա. ՓԵԼԵՇՅԱՆ
2022թ. հունիսի 30
ք.Վանաձոր