Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնք
Ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22, Հեռ. 060 650162, 060 650040 vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
01 հուլիսի 2022 թվականի   N 184 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ «ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՂԱՐՇԱԿԻ»-Ն ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Հիմք ընդունելով  անհատ ձեռնարկատեր «ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՂԱՐՇԱԿԻ» 2022 թվականի հունիսի 30-ի թիվ 01/6619 հայտը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման  մասին»  ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով և «Գովազդի մասին» ՀՀ  օրենքի  11-րդ  հոդվածի 2-րդ պարբերությամբ՝ որոշում եմ.

1.Բավարարել  Վանաձոր  քաղաքի Աղայան փող. թիվ 94/29 հասցեում  գործող անհատ ձեռնարկատեր «ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՂԱՐՇԱԿԻ»  հայտը՝  ավագանու սահմանած դրույքաչափերին համապատասխան համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության և պայմանագիր կնքելու մասին:
2. Համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնին՝ եռօրյա ժամկետում հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվություն:
3. Համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնին՝ սահմանված կարգով հայտատուի հետ կնքել համապատասխան պայմանագիր:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                           Ա. ՓԵԼԵՇՅԱՆ

 

2022թ. հուլիսի 01
ք.Վանաձոր