Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնք
Ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22, Հեռ. 060 650162, 060 650040 vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 սեպտեմբերի 2024 թվականի   N 2137 

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ Վ․ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑ 13/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀՈՂԱՄԱՍԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՇԱՀԵՆ ԵՆՈՔԻ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով  Շահեն Ենոքի Արշակյանի 10․05․2024 թվականի թիվ 02/8471 դիմումը ,Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 28082024-06-0054 և  Շահեն Ենոքի Արշակյանի  անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 22082014-06-0011 վկայականները, 13․05․2024 թվականի Վանաձոր համայնքի ավագանու թիվ 28 որոշումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի  1-ին մասի 3-րդ, 4-րդ կետերով և 2-րդ մասով, 12.04.2022թ. «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»  ընդունած ՀՕ 93-Ն ՀՀ օրենքով` որոշում եմ.

1. Վանաձոր քաղաքի Վ․ Համբարձումյան  փողոց 13/1 հասցեում գտնվող,ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող, Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող  12․75 քմ  մակերեսով հողամասը, համաձայն Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 28082024-06-0054 վկայականի, հողի կադաստրային արժեքով` 56640 / հիսունվեց հազար վեց հարյուր քառասուն/ դրամով,  ուղղակի վաճառքի ձևով օտարել ՝ Շահեն Ենոքի Արշակյանին հողամասի ընդլայնման նպատակով: 

2. Վանաձորի համայնքի ղեկավարին՝ Շահեն Ենոքի Արշակյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել 12․75քմ մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիր, իսկ համայնքի աշխատակազմի եկամուտների հաշվառման, հավաքագրման և գովազդի բաժնին հաշվառել վերոնշյալ պայմանագիրը:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                           Ա. ՓԵԼԵՇՅԱՆ

 

2024թ. սեպտեմբերի 12
ք.Վանաձոր