Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնք
Ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22, Հեռ. 060 650162, 060 650040 vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
01 հուլիսի 2022 թվականի   N 186 

«ԷՅՋ ԴԻ ԷԿՈ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Հիմք ընդունելով  «ԷՅՋ ԴԻ ԷԿՈ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Գրիգորյանի 2022 թվականի հունիսի 30-ի թիվ 01/6621 հայտը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ  կետով և «Գովազդի մասին»  ՀՀ  օրենքի  11-րդ  հոդվածի 2-րդ պարբերությամբ՝  որոշում եմ.

 

1.Բավարարել  Վանաձոր քաղաքի Նարեկացի 4փակ․ թիվ 17 հասցեում  գործող «ԷՅՋ ԴԻ ԷԿՈ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Գրիգորյանի հայտը՝  ավագանու սահմանած դրույքաչափերին համապատասխան համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության և պայմանագիր կնքելու մասին:
2. Համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնին՝ եռօրյա ժամկետում հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվություն:
3. Համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնին՝ սահմանված կարգով հայտատուի հետ կնքել համապատասխան պայմանագիր: 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                           Ա. ՓԵԼԵՇՅԱՆ

 

2022թ. հուլիսի 01
ք.Վանաձոր