ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնք Ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22, Հեռ. 060 650162, 060 650040 vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 սեպտեմբերի 2024 թվականի N 2140
ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ Գ․ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 50/16 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ «ՎԱՆԱՁՈՐԻ ՇՈՒԿԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՐՊԵՍ ԵՐԿՈՒ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐ ՏԱՐԱՆՋԱՏԵԼՈՒ, ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «ՎԱՆԱՁՈՐԻ ՇՈՒԿԱ» ՍՊԸ-ի տնօրեն Վարդգես Դավիթի Նիկողոսյանի 25․04․2024 թվականի թիվ 01/7661 դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 21122023-06-0056 վկայականը, «ՏԱՐՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՏՈՒՐԻ» կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, 07․0․2024թ․ «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից տված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ ՎՆ1-200/24 Ի եզրակացությունը, շինությունների բնութագիրը, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 29․12․2023թ․ տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքներ (ծածկագրեր: 20232ATNGU), անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը,ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ կետերով, 18-րդ կետի բ) ենթակետով, ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետով` որոշում եմ.
1. Ճանաչել օրինական համայնք Վանաձոր, ք. Վանաձոր, Գ․ Լուսավորչի փողոց 50/16 հասցեում գտնվող, այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը չխախտող, քաղաքացիների կյանքին ու առողջությանը վտանգ չսպառնացող, ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներից դուրս, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող 510․7 քմ ընդհանուր արտաքին մակերեսով (ներքին մակերեսը 473․9քմ համաձայն շինությունների բնութագրի) հասարակական նշանակության շինությունները։
2․ «ՎԱՆԱՁՈՐԻ ՇՈՒԿԱ» ՍՊԸ-ի կողմից օրինականացման համար սահմանված վճարը 510․7 քմ ընդհանուր արտաքին մակերեսով հասարակական նշանակության շինությունների համար 3851700 (երեք միլիոն ութ հարյուր հիսունմեկ հազար յոթ հարյուր) դրամ գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած։
3. Տարանջատել Վանաձոր քաղաքի Գր․ Լուսավորչի փողոց թիվ 50/16 հասցեում հասցեում գտնվող «ՎԱՆԱՁՈՐԻ ՇՈՒԿԱ» ՍՊ-ին սեփականության իրավուքնով պատկանող պատկանող հողամասը և դրա վրա գտնվող շինությունները՝ համաձայն «ՏԱՐՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՏՈՒՐԻ » ԱՁ-ի կողմից տրված թիվ 1 և թիվ 2 հատակագծերի:
ա) 0․804829հա մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող 5786․52քմ մակերեսով շինության փոստային հասցեն՝ Վանաձոր համայնք, Վանաձոր ք., Գ․ Լուսավորչի փողոց, 50/16շուկա։
բ) 0․00067հա մակերեսով հողամասի փոստային հասցեն՝ Վանաձոր համայնք, Վանաձոր ք., Գ․ Լուսավորչի փողոց, 50/17 հողամաս։
4․ 0․804829 հա մակերեսով հողամասից 0․0103 հա մակերեսով հողամասը տրամադրված է վարձակալության իրավունքով։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ա. ՓԵԼԵՇՅԱՆ
2024թ. սեպտեմբերի 12
ք.Վանաձոր