Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 62
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Առաջարկներ
 
 
Գտնված գրանցումների քանակը` 4
« Խոսում է քաղաքը »   Լիա Ասատրյան   11 մարտ 2024 Քաղաքի տարբեր հատվածներում լուսավորված վահանակների միջոցով ներկայացնել տարբեր թևավոր արտահայտություններ և գրողների հայտնի ստեղծագործություններից մեջբերումներ։
1 4
Մշակույթ և ժառանգություն
Սմարթ Կանգառներ Տարոն 2 թաղամասում   Ասյա Պողոսյան   11 մարտ 2024 «Սմարթ Կանգառներ Տարոն 2 թաղամասում» նախագծով նախատեսվում է Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասում ստեղծել 5 հատ սմարթ կանգառասրահներ։ Տարոն 2 թաղամասում բնակվում է ավելի քան 15000 մարդ, որոնց զգալի մասն օգտվում են հանրային տրանսպորտից՝ հատկապես երեխաներն ու մեծահասակները։ Հանրային տրանսպորտից օգտվելու համար մարդիկ սպասում են փողոցի տարբեր հատվածներում ու մայթերի վրա, իսկ եղանակային ոչ նպաստավոր պայմանների դեպքում ուժեղ արևի ու անձրևի տակ։ Այս խնդիրը լուծելու համար առաջարկում ենք Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասում կառուցել 5 հատ կանգառասրահներ, որոնց շնորհիվ բնակիչները կկարողանան արժանապատիվ օգտվել հանրային տրանսպորտից։ Նախագծով առաջարկում ենք ունենալ սմարթ կանգառներ, որոնք կահավորված կլինեն լիցքավորման վարդակներով, էլեկտրական էկրանով, որի միջոցով ուղևորները հնարավորություն կունենան իրական ժամանակում տեսնել, թե որտեղ է գտնվում տրանսպորտը և երբ կմոտենա։ Կանգառը նաև կունենա կրթական նպատակ և դրա ճակատային պատին նկարված կլինի (յուրաքանչյուր կանգառին մեկ նկար) Վանաձորցի ականավոր մարդկանց նկարներից և տեղեկատվություն նրա մասին (օրինակ՝ ճարտարապետ Ռաֆիկ Բոշյան, Վարպետ Մեհրաբ, արվեստի վաստակավոր գործիչ Վահե Շահվերդյան, կոմպոզիտոր Էդուարդ Կզարթմյան և այլոք)։
13 49
Տրանսպորտ
«Երկրորդ կյանք էստակադաներին»   Գևորգ Քոթանջյան   05 մարտ 2024 Առաջարկը միտված է Վանաձոր համայնքի արտաքին տեսքի բարեկարգմանը՝ Վանաձոր համայնքի երեք էստակադաների /Նարեկացի փողոցը և Կոմիտաս վարդապետի հրապարակը կապող, Բաղրամյան և Կ. Դեմիրճյան փողոցները կապող, Հալաբյան փողոցը և Թումանյան հրապարակը կապող/վրա քաղաքի անունը պարունակող վահանակի, քաղաքի գերբի, ՀՀ դրոշի տեղադրմանը, և դրանց առանձին լուսավորմանը։
2 6
Կանաչ համայնք և բարեկարգում
«Մեկ քայլ առաջ դեպի համընդհանուր նախադպրոցական ներառական կրթություն»   Անի Գաբրիելյան   01 մարտ 2024 Ծրագրի նպատակն է Վանաձոր համայնքի թիվ 2, 5, 30 և 35 մանկապարտեզներում հիմնել նորարարական զգայական ներառման սենյակներ, որոնցից կօգտվեն մանկապարտեզներ այցելող բոլոր երեխաները, որը կնպաստի հաշմանդամություն ունեցող երեխաների հույզերի կառավարմանը: Վանաձորի նախակրթական հաստատությունները նոր մարտահրավերների առջև են կանգնած՝ անցում դեպի ներառական նախադպրոցական կրթության: «Լուսաստղ» ԲՀԿ –ն 2024թ. մասնակցային բյուջետավորման գործընթացի միջոցով փորձում է օգնել մանկապարտեզներին՝ որպես հանրակրթական առաջին օղակի անցում դեպի ներառական կրթության: Թեպետ առկա են մանկավարժահոգեբանական աջակցության թիմեր, այդուհանդերձ մանկապարտեզներում բացակայում են այն նյութատեխնիկական միջոցները, որոնցով պետք է ապահովվեն կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (հաշմանդամություն ունեցող) երեխայի դաստիարակության և զարգացման գործընթացները:Ներառական կրթության իրականացման համար անհրաժեշտ պայմաններից մեկը ներառական /զգայական/ սենյակի առկայությունն է հաստատությունում: Այն օգնում է երեխաներին զգալ ապահով և հոգատար, որպեսզի նրանք կարողանան հարմարավետ ուսումնասիրել, փորձել նոր բաներ և սովորել նոր հմտություններ: Համայնքի 4 մանկապարտեզներում ներառկան սենյակներ ունենալու գաղափարը, կարևոր ներդրում կլինի: Այդ սենյակների և նրանցում առկա նյութատեխնիկական միջոցների արդյունավետ կիրառումը ևս խիստ կարևոր է և որոշիչ նշանակություն կունենա ամբողջ համակարգի կայացման գործում: Առաջարկի իրականացման շնորհիվ ակնկալվող արդյունքները  Տարեկան կրթության հատուկ կարիքներ ունեցող մոտ 100 երեխաներ զգայական ներառման թերապիաների միջոցով սահուն անցում կկատարեն դեպի միջնակարգ կրթության:  Մանկապարտեզներ այցելող կրթության հատուկ կարիքներ ունեցող երեխաների 50%-ը կբարելավեն են իրենք կյանքի որակը: Առաջարկի իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսները Ծրագրի շրջանականերում նախատեսում ենք 3 գործողություն ✔ 4 մանկապարտեզների Զգայական սենյակների կահավորում ✔ 4 մանկապարտեզների սանհանգույցների հարմարեցում ✔ 4 Մանկապարտեզների մասնագետներին փորձի և կարողությունների բարելավում։
13 529
Կրթություն
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner