Հիմք ընդունելով Միքայել Հրայրի Ղամբարյանի (ծնված՝ 08․06․1990թ.) և Դոնարա Հրաչիկի Ամիրյանի (ծնված՝ 07.11.1960թ.) դիմումը, Վանաձոր համայնքի ղեկավարի 12 հունվարի 2024 թվականի թիվ 74 որոշումը, ՀՀ կադաստրի կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 18․06․2024թ. թիվ Կ-18062024-06-0181 որոշումը, ՀՀ Կադաստրի կոմիտեի 21․02․2024թ․ հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր։ 2024R7MSAX), մասնագիտական եզրակացությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածներով` որոշում եմ.
Վանաձոր համայնքի ղեկավարի 12 հունվարի 2024 թվականի «Վանաձոր քաղաքի Մխիթար Հերացու փողոց թիվ 27 հասցեի բնակելի տանը կից հողամասի և շինությունների նկատմամբ Միքայել Հրայրի Ղամբարյանի և Դոնարա Հրաչիկի Ամիրյանի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը ճանաչելու և նոր փոստային հասցե տրամադրելու մասին» թիվ 74 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․
1․ Որոշման նախաբանում և 1-ին կետում «ընդհանուր օգտագործման հողամաս երկու տնատիրությունների միջև» բառերը փոխարինել՝ «ընդհանուր բաժնային սեփականություն երկու տնատիրությունների միջև՝ Հերացու փողոց թիվ 27 և Հերացու փողոց թիվ 27» բառերով։
2․ Որոշման 2-րդ կետը «նկատմամբ» բառից հետո լրացնել «որից 6.51քմ և 5.38քմ մակերեսով բնակելի տները հանդիսանում են ընդհանուր բաժնային սեփականություն Հերացու փողոց թիվ 27 և Հերացու փողոց թիվ 27 հասցեների սեփականատերերի միջև՝ հավասար բաժիններով» բառերը։
3․ Վանաձոր համայնքի ղեկավարի 12 հունվարի 2024 թվականի թիվ 74 որոշման հավելվածը փոխարինել Վանաձոր համայնքի ղեկավարի 10 հունիսի 2024 թվականի թիվ 1283 որոշման հավելվածով։
4․ ՈՒժը կորցրած ճանաչել Վանաձոր համայնքի ղեկավարի 10 հունիսի 2024 թվականի «Վանաձոր համայնքի ղեկավարի 12 հունվարի 2024 թվականի թիվ 74 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 1283 որոշումը։