Հիմք ընդունելով Ռուզաննա Արամի Դանիելյանի 28․11․2023 թվականին տրված թիվ 02/20983 դիմումը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 02062025-06-0106 և Ռուզաննա Արամի Դանիելյանի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 08092023-06-0016 վկայականները, Վանաձոր համայնքի ավագանու 13 մայիսի 2024 թվականի թիվ 28 որոշումը , ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 8-րդ կետերով, 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և ՀՀ կառավարության 26.05.2016թ. թիվ 550-Ն որոշման 1-ին և 2-րդ կետերով` որոշում եմ.
1. Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Երևանյան Խճուղի 121/10 հասցեում գտնվող, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող, Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող 13.3քմ մակերեսով հողամասը, համաձայն Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 02062025-06-0106 վկայականի, հողի կադաստրային արժեքով` 59080 (հիսունինը հազար ութսուն) դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Ռուզաննա Արամի Դանիելյանի՝ ավտոտնակ ընդլայնման նպատակով:
2. Վանաձորի համայնքի ղեկավարին՝ Ռուզաննա Արամի Դանիելյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել 13.3քմ մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիր, իսկ համայնքի աշխատակազմի եկամուտների հաշվառման, հավաքագրման և գովազդի բաժնին հաշվառել վերոնշյալ պայմանագիրը: