Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 83
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 2560
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 դեկտեմբերի 2021 թվականի N 2560

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ԴԵՄԻՐՃՅԱՆ ՓՈՂ. ԹԻՎ 10 ՇԵՆՔ ԹԻՎ 24 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՍԱՐԳԻՍ ԽԱԼԱԹԻ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԵՎ ԳՐ.ԼՈՒՍԱՎՈՐԻՉԻ 10 /23 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՍԱՐԳԻՍ ԽԱԼԱԹԻ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԵՎ ԿԱՐԻՆԵ ԶՈՐԱԻԼԻ ԽԱՌԱՏՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՄԵԿ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐ ՄԻԱՎՈՐԵԼՈՒ, ԻՆՔՆԱԿԱՄ ՁԵՎԱՓՈԽՈՒՄՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Սարգիս Խալաթի Գալստյանի և Կարինե Զորաիլի Խառատյանի դիմումը, անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1857355 և թիվ 0093351 վկայականները, «ԳՈՒԳԱՐԱՑ ԱՇԽԱՐՀ» ՍՊԸ-ի կողմից տրված շինությունների հատակագիծը, շինությունների բնութագիրը, մասնագիտական եզրակացությունը, անշարժ գույքի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 26-րդ, 27-րդ, 31-րդ կետերով, 32-րդ կետի  բ) ենթակետով, ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով` որոշում եմ.

1.Միավորել Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոց թիվ 10 շենք թիվ 24 հասցեում գտնվող, Սարգիս Խալաթի Գալստյանին սեփականության իրավունքով պատկանող և Գր.Լուսավորիչի 10/23 հասցեում գտնվող, Կարինե Զորաիլի Խառատյանին սեփականության իրավունքով պատկանող 148․72քմ ընդհանուր մակերեսով բնակարանները` համաձայն «ԳՈՒԳԱՐԱՑ ԱՇԽԱՐՀ» ՍՊԸ-ի կողմից տրված հատակագծի: Միավորված բնակարանների ընդհանուր մակերեսը կազմում է 148․72քմ, որի նկատմամբ Սարգիս Խալաթի Գալստյանի բաժնեմասը կազում է 110․54/148․72 մասը, Կարինե Զորաիլի Խառատյանի բաժնեմասը կազմում է 38․18/148․72 մասը։

2. Ճանաչել օրինական Սարգիս Խալաթի Գալստյանին և Կարինե Զորաիլի Խառատյանին սեփականության իրավունքով պատկանող, այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը չխախտող, քաղաքացիների կյանքին ու առողջությանը վտանգ չսպառնացող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող, Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոց թիվ 10 շենք թիվ 24 ևբ թիվ 23 հասցեում գտնվող բնակարաններում իրականացված թվով 13 ինքնակամ ձևափոխումները: 

3 Սույն որոշման 2-րդ կետում նշված թվով 13 ինքնակամ ձևափոխումների օրինականացման համար սահմանված վճարը` 35430 (երեսունհինգ հազար չորս հարյուր երեսուն) դրամ գումարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած:

3.  Սույն որոշման 1-ին կետում նշված գույքին տրամադրել փոստային հասցե` ք. Վանաձոր, Կ․ Դեմիրճյան փողոց, 10 շենք, 23-24 բնակարան:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ՎԱՆԻԿ ՕՀԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(42.72 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner