Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 63
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 538
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 մարտի 2023 թվականի N 538

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 06-Ի ԹԻՎ 226 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Հիմք ընդունելով  Սերգեյ Ռոբերտի Հարությունյանի լիազորված անձ Սարգիս Էդիսոնի Մելքոնյանի 14․03․2023թ․ թիվ 02/3956  դիմումը, 18․08․2021թ․ տրված լիազորագրի ուկրաիներենից հայերեն թիվ 4543 (նոտարական ակտի կոդ։ 763-20210906-67-5362186) թարգմանությունը 13.03․2023 թվականի  գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին թիվ Կ-13032023-06-0083 որոշումը, Վանաձոր համայնքի ղեկավարի 06 փետրվարի 2023 թվականի թիվ 226 որոշումը, «ԻՆԷՔՍ» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի և շինությունների նոր հատակագիծը, ղեկավարվելով   «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ  հոդվածներով` որոշում  եմ.

 Վանաձոր համայնքի ղեկավարի 06 փետրվարի 2023 թվականի «Վանաձոր քաղաքի Մխ Հերացու փողոցի թիվ 37 հասցեի բնակելի տանը կից հողամասի և շինությունների նկատմամբ Սերգեյ Ռոբերտի Հարությունյանի սեփականության իրավունքը ճանաչելու և նոր փոստային հասցե տրամադրելու մասին»  թիվ 226 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները․ 

1.  Որոշման վերնագիրը «տրամադրելու» բառից հետո լրացնել « ու Վանաձոր քաղաքային համայնքի ղեկավարի 28 դեկտեմբերի 2011 թվականի թիվ 2211-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու » բառերով:

2.  Որոշման նախաբանը «ՀՀ օրենքով,» բառերից հետո լրացնել ««Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով» բառերով:

3․  Որոշման 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5-րդ կետ՝

«5. Ուժը կորցրած ճանաչել Վանաձոր քաղաքային համայնքի ղեկավարի 28 դեկտեմբերի 2011 թվականի «Վանաձոր քաղաքի Հերացու փողոցի թիվ 37 հասցեում գտնվող հողամասի հողհատկացման հիմքերը վերականգնելու, Սերգեյ Հարությունյանին հողամաս վերահատկացնելու մինչև 15․05․2001թ․ ինքնակամ զբաղեցված հողամասի ու ինքնակամ կառույցների նկատմամբ նրա սեփականության իրավունքը ճանաչելու և ինքնակամ կառուցված օժանդակ շինություններն օրինականացնելու մասին» թիվ 2211-Ա որոշումը։»։

4․ Վանաձոր համայնքի ղեկավարի 06 փետրվարի 2023 թվականի թիվ 226 որոշման հավելվածը փոխարինել Վանաձոր համայնքի ղեկավարի կողմից հաստատված նոր հավելվածով։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(44.23 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner