Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 104
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 537
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 մարտի 2023 թվականի N 537

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՅՈՒՂ ԴԱՐՊԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՍՈՒՐԵՆ ՀՐԱՉԻԿԻ ԱՍԼԱՆՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ,ԱՆԱՎԱՐՏ (ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑ) ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑԱԾ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՃՇՏՎԱԾ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Սուրեն Հրաչիկի Ասլանյանի 16.01.2023թ. թիվ 02/594դիմումը, 30.03.1998թ․ ՀՀ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության տարածքային մարմնի կողմից տրված թիվ 108436 հողի սեփականության իրավունքի պետական ակտը,ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի Դարպաս գյուղի վարչական ղեկավար Ա.Ալոյանի կողմից 16.03.2023թ. տրված թիվ 37 գրությունը,անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը /81091/,ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 23․11.2023թ․ տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր: 2022EQQ59B), «ԻՆԷՔՍ» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի հատակագիծը,  ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով և 64-րդ հոդվածի 16-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 29․04․2021թ․ թիվ 698 որոշումով, ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով՝ որոշում եմ. 

1.Հաստատել Վանաձոր համայնքի գյուղ Դարպասում (կադաստրային ծածկագիր` 06-033-0057-0002) գտնվող անավարտ (կիսակառույց) ինքնակամ կառուցած շինության զբաղեցրած 0․10098 հա մակերեսով հողամասի ճշտված սահմանները՝ համաձայն համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:

2. Վերականգնել Սուրեն Հրաչիկի Ասլանյանի սեփականության իրավունքը Վանաձոր համայնքի գյուղ Դարպաս (կադաստրային ծածկագիր` 06-033-0057-0002) գտնվող, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 0․10098հա մակերեսով ճշտված սահմաններով հողամասի հողհատկացման հիմքերը՝ համաձայն «ԻՆԷՔՍ» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի հատակագծի: Հողամասի վրա առկա է անավարտ (կիսակառույց) ինքնակամ կառուցած 133.27քմ արտաքին մակերեսով (ներքին մակերես՝109.2քմ) շինություն։

3. Վանաձոր համայնքի գյուղ Դարպաս (կադաստրային ծածկագիր`06-033-0057-0002) գտնվող գույքին տրամադրել նոր փոստային հասցե՝ Վանաձոր գյուղ Դարպաս, 6-րդ փողոց, 7-րդ նրբանցք, 9 կիսակառույց շինություն: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(44.07 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner