Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 72
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 884
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 դեկտեմբերի 2022 թվականի N 884

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 04 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 905-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով  Ֆենյա Հարությունի Հարությունյանի 30.06.2022թ. թիվ 02/6678 դիմումը, 15․05․1990թ․ տեխնիկական անձնագրերը, Վանաձոր համայնքի ղեկավարի 04 սեպտեմբերի 2012 թվականի թիվ 905-Ա որոշումը, 29․06․2022թ․ և 02․12․2022թ․ ՀՀ կադաստրի կմիտեի գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ թիվ ԱՏ-29062022-06-1053  և թիվ ԱՏ-02122022-06-0596 տեղեկանքները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` որոշում եմ.

 Վանաձոր համայնքի ղեկավարի 04 սեպտեմբերի 2012 թվականի « Վանաձոր քաղաքի Զոր. Անդրանիկի փողոցի թիվ 1-1 հասցեում գտնվող հողամասի հողհատկացման հիմքերը վերականգնելու, Ֆենյա Հարությունյանին հողամաս վերահատկացնելու, միջև 15.05.2001թ. ինքնակամ կառույցների նկատմամբ նրա սեփականության իրավունքը ճանաչելու, ինքնակամ կառուցած օժանդակ շինություններն օրինականացնելու և նշված անշարժ գույքին նոր փոստային հասցե տրամադրելու մասին» թիվ 905-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը․

1. Որոշման 1-ին կետի ա/ ենթակետը շարադրել հետևյալ նոր բովանդակությամբ․  

 «ա/ հողամասի մակերեսը՝ 559.6քմ, որը հանդիսանում է ընդհանուր բաժնային սեփականություն երկու տնատիրությունների միջև՝ հավասար բաժնեմասերով / Ֆենյա Հարությունյանի բաժնեմասը կազմում է 279.8քմ/» :

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(44.45 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner