Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 156
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 4-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 ապրիլի 2023 թվականի N 4-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14 –Ի ԹԻՎ 10-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի ավագանու 2022թվականի դեկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի 2023թվականի բյուջեն հաստատելու մասին»N10-Ն որոշմանմեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման  1-ին կետի 1-ին ենթակետում «4 993 315 200 (չորս միլիարդ ինը հարյուր ինսուներեք միլիոն երեք հարյուր տասնհինգ հազար երկու հարյուր)» բառերը փոխարինել «4 994 840 400 (չորս միլիարդ ինը հարյուր ինսունչորս  միլիոն ութ հարյուր քառասուն հազար չորս հարյուր)» բառերով:
2) որոշման  1-ին կետի 2-րդ ենթակետում «5 918 315 200 (հինգ միլիարդ ինը հարյուր տասնութ միլիոն երեք հարյուր տասնհինգ հազար երկու հարյուր)» բառերը փոխարինել «6 169 637 500 (վեց միլիարդ հարյուր վաթսունինը միլիոն վեց հարյուր երեսունյոթ հազար հինգ հարյուր)» բառերով:
3) որոշման  1-ին կետի 3-րդ ենթակետում «925 000 000 (ինը հարյուր քսանհինգ միլիոն)» բառերը փոխարինել «1 174 797 100 (մեկ միլիարդ հարյուր յոթանասունչորս միլիոնյոթ հարյուր ինսունյոթ հազար մեկ հարյուր)» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի ավագանու 2022թվականի դեկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի 2023թվականի բյուջեն հաստատելու մասին» N10-Ն որոշման հավելվածի եկամտային և ծախսային մասերում կատարել լրացումներ և փոփոխություններ՝ համաձայն թիվ 1, թիվ 2 և թիվ 3 հավելվածների. 

1) հաստատել Վանաձոր համայնքի 2022 թվականի բյուջեի կատարման արդյունքում առաջացած պարտքերը՝   համաձայն թիվ 1 հավելվածի:
2) որոշման հավելվածի 1-ին, 4-րդ և 5-րդ հատվածներում կատարել լրացումներ և փոփոխություններ՝ համաձայն թիվ 2 հավելվածի:
3) որոշման հավելվածի 2-րդ 3-րդ և 6-րդ հատվածներում կատարել լրացումներ և փոփոխություններ՝ համաձայն թիվ 3 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարկման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 


Կողմ -0

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(26.62 Կբ)
(100.00 Կբ)
(2.51 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner