Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 269
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 2003
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 սեպտեմբերի 2021 թվականի N 2003

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՇԻՆԱՐԱՐՆԵՐԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 12/1-8/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով ՀՀ կադաստրի կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 30/08/2021թ. թիվ Կ-30082021-06-0023 որոշումը, Վանաձոր քաղաքի գլխավոր հատակագծի լրամշակման նախագիծը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 8-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ  կետով, «Քաղաքաշինության  մասին» ՀՀ  օրենքի 143-րդ հոդվածի 11, 12, 13, 14  մասերով ՝ որոշում եմ.

 1. Փոխել Վանաձոր քաղաքի գլխավոր հատակագծի լրամշակման նախագծի համաձայն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի թվին չդասվող Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի թիվ 12/1-8/1 հասցեում գտնվող 0,00512հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը՝ բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողերից` խաղահրապարակից՝ որպես բնակավայրերի հասարակական կառուցապատման հողեր:

2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, տեղեկատվության և աշխատանքի  բաժնին` սույն որոշման մեկ օրինակը ուղարկել ՀՀ կադաստրի կոմիտեի  Լոռու մարզային ստորաբաժանում:

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(90.91 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner