Հիմք ընդունելով Հերմինե Վասիլի Սարգսյանի 27․09․2022 թվականի թիվ 11800 դիմումը, անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1981279 վկայականը, Վանաձորի քաղաքապետի 02 օգոստոսի 2005 թվականի թիվ 1353 որոշումը, 4 օգոստոսի 2005 թվականի հողատարածքի վարձակալության թիվ 868 պայմանագիրը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 28․03․2013թվականի թիվ 276-Ն որոշմումը և 12.04.2001թ. թիվ 286 որոշման 46-րդ կետի դ) ենթակետով,ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով՝ որոշում եմ.
1. Վանաձոր քաղաքի Ներսիսյան փողոց թիվ 2/17գ հասցեում գտնվող, 20.0քմ մակերեսով հողամասի վարձակալության պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 2030թ.դեկտեմբերի 31-ը:
2. Վանաձորի համայնքի ղեկավարին՝ Հերմինե Վասիլի Սարգսյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել 20.0քմ մակերեսով հողամասի վարձակալության պայմանագրի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ համապատասխան համաձայնագիր, իսկ աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնին հաշվառել վերոնշյալ պայմանագիրը։ Վարձավճարի չափը 1.0քմ մակերեսով հողամասի համար սահմանելով ամսական 18,9 (տասնութ ամբողջ ինը տասնորդական) ՀՀ դրամ:
3. Վանաձոր քաղաքի Ներսիսյան փողոց թիվ 2/17գ հասցեում գտնվող հողամասին տրամադրել նոր փոստային հասցե` Վանաձոր, Վանաձոր ք., Հ․ Ներսիսյան թաղամաս, 2/17 հողամաս: