Հիմք ընդունելով Վահան Սանասարի Գրիգորյանի 17․09․2024 թվականի թիվ 02/15752 դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 03092024-06-0007,08082024-06-0027 և 15012024-06-0007 վկայականները, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, «Արսեն Առաքելյան» ԱՁ-ի կողմից տրված հողամասի, շինությունների հատակագծերը, շինությունների բնութագիրը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետով՝ որոշում եմ.
1․ Միավորել Վանաձոր համանքի Վանաձոր քաղաքի, Շիրակի խճուղի 14/1 ,Շիրակի խճուղի 14/2 և Շիրակի խճուղի 14/3 հասցեներում գտնվող, Վահան Սանասարի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող 0․350686 հա ընդհանուր մակերեսով հողամասերը համաձայն «Արսեն Առաքելյան» ԱՁ-ի կողմից տրված հատակագծի։
2․ ․ Սույն որոշման 1-ին կետում նշված գույքին տրամադրել փոստային հասցե` Վանաձոր համայնք, Վանաձոր ք․ Շիրակի խճուղի, 14/1 հողամաս։