Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 158
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 889
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 դեկտեմբերի 2022 թվականի N 889

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ԶՈՐՅԱՆ (ՆԱԽԿԻՆ ՍՊԱՆԴԱՐՅԱՆ) ՓՈՂՈՑ ԹԻՎ 44 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՇՈՏ ՀՐԱՆՏԻ ԱԲՈՎՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Աշոտ Հրանտի Աբովյանի (ծնված՝ 07․07․1959թ․) դիմումը, 04․10․1986թ. տրված անհատական բնակելի տան տեխնիկական անձնագիրը, 29․09․2022թ. տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 6154 (նոտարական ակտի կոդ: 511-20220829-84-6218706) վկայագիրը, 29․092022թ․ տրված իրավունք սահմանող փաստաթղթերի պատկանելիության վերաբերյալ իրավաբանական նշնակություն ունեցող փաստի հաստատման պահանջի մասին թիվ 6153 նոտարական ակտը (նոտարական ակտի կոդ։ 511-20220829-218-6216590), «ԻՆԷՔՍ» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագիծը, շինությունների բնութագիրը, մասնագիտական եզրակացությունը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը և հաշվի առնելով այն, որ Վանաձոր քաղաքի Զորյան (նախկին Սպանդարյան) փողոց թիվ 44 հասցեի բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ  1611․5քմ մակերեսով հողամասը և դրա վրա կառուցված բնակելի նշանակության շինությունը չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Հողամասի ընդհանուր մակերեսը կազմում է  1611․5քմ, որը  հանդիսանում է ընդհանուր բաժնային սեփականություն երկու տնատիրությունների միջև: Աշոտ Հրանտի Աբովյանի բաժնեմասը կազմում է 951․0քմ (1611․5-660․5): Անհատական բնակելի տունը կառուցվել է 1970թ-ին։ 

Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 189-րդ և 190-րդ հոդվածներով, 10.06.2008թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով՝ որոշում եմ.

1. Ճանաչել Աշոտ Հրանտի Աբովյանի սեփականության իրավունքը Վանաձոր քաղաքի Զորյան (նախկին Սպանդարյան) փողոց թիվ 44 հասցեի բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ 951․0քմ (1611․5-660․5) մակերեսով հողամասի վրա գտնվող բնակելի նշանակության բոլոր շինությունների նկատմամբ։ 

Հողամասի ընդհանուր մակերեսը կազմում է  1611․5քմ, որը  հանդիսանում է ընդհանուր բաժնային սեփականություն երկու տնատիրությունների միջև: Աշոտ Հրանտի Աբովյանի բաժնեմասը կազմում է 951․0քմ (1611․5-660․5):

2. Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

3. Վանաձոր քաղաքի Զորյան (նախկին Սպանդարյան) փողոց թիվ 44 հասցեի բնակելի տանը տրամադրել նոր փոստային հասցե` Վանաձոր, Վանաձոր ք․, Ս․ Զորյան փողոց, 44/1 բնակելի տուն: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner