Այսօր: Շաբաթ, 19 Հուլիսի 2025թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 298
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1687
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հուլիսի 2025 թվականի N 1687

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 24 ՀՈՒՆՎԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 122 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Վանաձոր համայնքի ղեկավարի 24.01.2023 թվականի թիվ 122 որոշումը, 08.07.2025 թվականի ՀՀ կադաստրի կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման ) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին թիվ Կ-08072025-06-0076 որոշումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` որոշում եմ.

Վանաձոր համայնքի ղեկավարի 24 հունվարի 2023 թվականի «Վանաձոր քաղաքի Ազատամարտիկների (նախկին Հոկտեմբերյանի) փողոց թիվ 17 հասցեի բնակելի տան ու հողամասի նկատմամբ Մարատ Միքայելի Մկրտչյանի և Սամվել Միքայելի Մկրտչյանի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը ճանաչելու և փոստային հասցե տրամադրելու մասին» թիվ 122 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները․

1․  Որոշման նախաբանում  «783․5քմ» թվերը փոխարինել «774․6» թվերով և «391․75քմ (783․5 ։ 2)» թվերը փոխարինել «387,3քմ (774,6 ։ 2)» թվերով

2. Որոշման նախաբանում  «դրա կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ 783․5քմ մակերեսով հողամասը հանդիսանում է ընդհանուր համատեղ սեփականություն կից տնատիրության հետ: Մարատ Միքայելի Մկրտչյանի և Սամվել Միքայելի Մկրտչյանի բաժնեմասը կազմում է 391․75քմ (783․5 ։ 2)» բառերը փոխարինել հետևյալ բառերով «դրա կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ 774.6 քմ մակերեսով հողամասը հանդիսանում է ընդհանուր համատեղ սեփականություն Մարատ  և Սամվել   Մկրտչյանների և Ազատամարտիկների փողոց 17 հասցեի սեփականատեր Արմենակ Սիրեկանի Շահինյանի տնատիրության հետ, Մարատ  և Սամվել  Մկրտչյանների բաժնեմասը կազմում է 387,3քմ (774,6 ։ 2)» :


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(43.37 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner