Այսօր: Ուրբաթ, 27 Սեպտեմբերի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 239
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 2225
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 սեպտեմբերի 2024 թվականի N 2225

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ՝ ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ԹԵՎՈՍՅԱՆ-2 ԱՌԱՆՁԻՆ ՄԻԿՐՈՇՐՋԱՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԹԵՎՈՍՅԱՆ ՓՈՂՈՑ, 2/5-24 (ՊԱՅՄԱՆԱԿԱՆ) ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՈՒ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՕՎՍԱՆՆԱ ԱՐԱՄԱՅԻՍԻ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Օվսաննա Արամայիսի Առաքելյանի (ծնված՝ 12․03․1979թ․) 18.07.2023թ. թիվ 02/12112 դիմումը, Վանաձոր համայնքի ավագանու 26.04.2023թ. թիվ 30 և թիվ 35 որոշումները, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը /138210/, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները, 30․05․2023թ. տրված՝ թիվ 2395 (նոտարական ակտի կոդ: 741-20230530-66-6968042),27․02․2019թ. տրված՝ թիվ 435 (նոտարական ակտի կոդ: 843-20190227-88-3574275),25․02․2019թ. տրված՝ թիվ 399 (նոտարական ակտի կոդ: 843-20190225-88-3563469),25․02․2019թ. տրված՝ թիվ 402 (նոտարական ակտի կոդ: 843-20190225-88-3563631) և 25․02․2019թ. տրված՝ թիվ 403 (նոտարական ակտի կոդ: 843-20190225-88-3563715) հայտարարությունները, Փոխադարձ հաշվարկների ստուգման ակտը, 28․12․2023թ․ «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից տրված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ ՎՆ1-503/23 Ի եզրակացությունը, 25․07․2023թ․ ՀՀ կադաստրի կոմիտեի տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր։ 2023YF3N27), ԱՐՍԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՌՈՒԴԻԿԻ ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, շինությունների բնութագիրը և հաշվի առնելով այն, որ Վանաձոր համայնքի վարչական սահմաններում՝ Վանաձոր քաղաքի Թևոսյան-2 առանձին միկրոշրջանում գտնվող Թևոսյան փողոց, 2/5-24 (պայմանական) հասցեում կառուցված բնակելի տունը և դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ 399.1քմ մակերեսով հողամասը չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Բնակելի տունը կառուցվել է 1989թ., դրա կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ 399.1քմ մակերեսով հողամասը զբաղեցվել և շահագործվում է սկսած 1998թ.-ից:

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 9-րդ, 11-րդ, 12-րդ, 14-րդ մասերով, ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1918-Ն, 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշումները, 10.06.2008թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով՝ որոշում եմ.

1. Փոխել Վանաձոր համայնքի վարչական սահմաններում՝Վանաձոր քաղաքի Թևոսյան-2 առանձին միկրոշրջանում գտնվող Թևոսյան փողոց, 2/5-24 (պայմանական) հասցեի 0.03991հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը՝  արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության արդյունաբերական օբյեկտների հողերից բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողերի՝ համաձայն Վանաձոր համայնքի ավագանու 26.04.2023թ. թիվ 35 որոշման:

2.Ճանաչել Օվսաննա Արամայիսի Առաքելյանի սեփականության իրավունքը մինչև 2001թ. մայիսի 15-ը Վանաձոր համայնքի վարչական սահմաններում՝Վանաձոր քաղաքի Թևոսյան-2 առանձին միկրոշրջանում գտնվող Թևոսյան փողոց, 2/5-24 (պայմանական) հասցեում կառուցված իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ 399.1քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող բնակելի նշանակության բոլոր շինությունների նկատմամբ՝ բացառությամբ 15.05.2001թ.-ից հետո ինքնակամ կառուցված 14.25քմ արտաքին մակերեսով (ներքին մակերեսը՝10.07քմ) բնակելի տուն 1-ին հարկ,7.93քմ արտաքին մակերեսով (ներքին մակերեսը՝5.47քմ) թռչնանոցից և 12.0քմ մակերեսով ծածկարանից :

3. Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով և Վանաձոր համայնքի ավագանու 26.04.2023թ. թիվ 30  որոշումով :

4. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքին տրամադրել փոստային հասցե` Վանաձոր համայնք, Վանաձոր ք., Ս. Թևոսյան փողոց, 2/27 բնակելի տուն։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(47.11 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner