Այսօր: Երեքշաբթի, 16 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 221
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 2553
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 դեկտեմբերի 2021 թվականի N 2553

ԿԱՐԵՆ ԱՐՄԵՆԻ ԿՈՍՏԱՆՅԱՆԻ ԵՎ ԱՐՄԱՆ ԱՐԱՅԻԿԻ ՆԱՐՈՅԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. ՀՀ Վանաձոր համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.

Մեխակ Պետրոսյանի դիմումի համաձայն՝ ՀՀ Լոռու մարզի Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի կողմից 25.03.2021 թվականին կազմվել է արձանագրություն և զեկուցագիր, որի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով հարուցվել է վարչական վարույթ` Կարեն Կոստանյանի և Արման Նարոյանի նկատմամբ։

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

2. Վարչական ակտ ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Մեխակ Պետրոսյանը իր դիմումով հայտնել է, որ իրեն սեփականության իրավունքով պատկանող Մոսկովյան 23 հասցեի վերաբերյալ ստացել է շինարարության թույլտվություն։ Հետագայում պարզվել է, որ տվյալ հասցեի դիմացի տարածքը Վանաձոր համայնքի ղեկավարի որոշմամբ հատկացվել է այլ քաղաքացիների, ինչը խախտում է իր սեփականության իրավունքը, խոչընդոտում է շինարարական աշխատանքներին և անանցանելի է դարձնում մուտքի և ելքի ճանապարհը։

Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի կողմից 25.03.2021 թվականին կազմված արձանագրության և զեկուցագրի համաձայն՝ Կարեն Կոստանյանը և Արման Նարոյանը Վանաձոր քաղաքի Մոսկովյան փողոցի 23 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքներին և շինհրապարակի մուտքի-ելքի անցանելիության խոչընդոտներ են ստեղծում։

2021 թվականի մարտի 25-ին հարուցված վարչական վարույթի հիման վրա 2021 թվականի ապրիլի 12-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ։

09 ապրիլի 2021 թվականին Մեխակ Պետրոսյանը ներկայացրել է դիմում՝ վարչական վարույթի լսումների օրը հետաձգելու վերաբերյալ։ Վարչական վարույթի լսումների օր է նշանակվել 23 ապրիլի 2021 թվականը։

23 ապրիլի 2021 թվականին ներկայացել է Մեխակ Պետրոսյանը, պատշաճ ծանուցված Կարեն Կոստանյանը վարչական վարույթի լսումներին չի ներկայացել, իսկ Արման Նարոյանին ուղարկված ծանուցագրի փոստային հետադարձ կտրոնը առկա չի եղել։

Վանաձոր համայնքի ղեկավարի կողմից 23 ապրիլի 2021 թվականին ընդունվել է «Կարեն Արմենի Կոստանյանի և Արման Արայիկի Նարոյանի վերաբերյալ վարչական  վարույթը կասեցնելու մասին» թիվ 861 որոշումը։

Վարչական մարմնին է ներկայացվել սույն որոշման փոստային հետադարձ կտրոնները, որի համաձայն՝  որոշումը Մեխակ Պետրոսյանը ստացել է 07․05․2021 թվականին, Կարեն Կոստանյանը՝ 03․05․2021 թվականին իսկ Արման Նարոյանը՝ 08․05․2021 թվականին։

Վանաձոր համայնքի ղեկավարի կողմից 13 մայիսի 2021 թվականին ընդունվել է «Կարեն Արմենի Կոստանյանի և Արման Արայիկի Նարոյանի վերաբերյալ վարչական վարույթը վերսկսելու մասին» թիվ 986 որոշումը։

26 հոկտեմբերի 2021 թվականին Մեխակ Պետրոսյանի կողմից ներկայացվել է թիվ 02/15068 դիմումը:

Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմում 29 նոյեմբերի 2021 թվականին տեղի են ունեցել վարչական վարույթի լսումներ, որին ներկայացել է Մեխակ Պետրոսյանը, իսկ Կարեն Կոստանյանին և Արման Նարոյանին ուղարկված ծանուցագրերի ետ վերադարձի կտրոններն առկա չեն:

3. Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն` վարչական մարմինը պարտավոր է կասեցնել վարչական վարույթը, եթե՝ վարույթին չի ներկայացել վարչական ակտի հասցեատերը, իսկ օրենքը բացառում է առանց նրա ներկայության համապատասխան վարչական ակտ ընդունելը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով, 49-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով, 53-րդ և 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇԵՑԻ

1. Կարեն Արմենի Կոստանյանի և Արման Արայիկի Նարոյանի վերաբերյալ վարչական վարույթը կասեցնել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջն իրազեկելուն հաջորդող օրվանից:

3. Սույն որոշումը համարվում է վարչական ակտի հասցեատիրոջը հանձնված (պատշաճ ծանուցված) նաև որոշման մասին ծանուցումն Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (azdarar.am) տեղադրելու օրվան հաջորդող հինգերորդ օրը:

4. Որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով համայնքի ղեկավարին և դատական կարգով ՀՀ վարչական դատարան` երկամսյա ժամկետում:

5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Վանաձոր համայնքի ղեկավարը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ՎԱՆԻԿ ՕՀԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(43.97 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner