Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 881
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 դեկտեմբերի 2022 թվականի N 881

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՎԵՐԱԾՆՆԴԻ ՓՈՂՈՑ 16 ԵՎ 16-1 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ԱՄԱՆՎԵԼ ԺՈՐԱՅԻ ԱՎԵՏՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ԳՈՒՅՔԸ ՈՐՊԵՍ ՄԵԿ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐ ՄԻԱՎՈՐԵԼՈՒ, ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑԱԾ ՆԱԽԱՄՈՒՏՔՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Մանվել Ժորայի Ավետյանի 27․09․2021թ․ թիվ 02/13659 դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 07082017-06-0034 և թիվ 06092021-06-0030 վկայականները, «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից 14․10․2021թ. տրված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ ՎՆ 1-140/21 Ի եզրակացությունը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի 19․11․2021 թվականի թիվ ՔՏՄ/09.2.4/15481-21 գրությունը, ԳԱՍՊԱՐ ՎԵՔԻԼՅԱՆ ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, շինությունների բնութագիրը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ, 10-րդ, 11-րդ, 17-րդ կետերով և 18-րդ կետի բ) ենթակետերով, ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետով՝ որոշում եմ.

1. Միավորել Վանաձոր քաղաքի Վերածննդի փողոց 16 և 16-1 հասցեներում գտնվող, Մանվել Ժորայի Ավետյանին սեփականության իրավունքով պատկանող ընդհանուր 0,032314հա մակերեսով հողամասերը և դրանց վրա գտնվող 335․8քմ մակերեսով շինությունը` համաձայն ԳԱՍՊԱՐ ՎԵՔԻԼՅԱՆ ԱՁ-ի կողմից տրված հատակագծի:

2. Ճանաչել օրինական Մանվել Ժորայի Ավետյանին սեփականության իրավունքով պատկանող,  այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը չխախտող, քաղաքացիների կյանքին ու առողջությանը վտանգ չսպառնացող, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներից դուրս, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող, Վանաձոր քաղաքի Վերածննդի փողոց 16 և 16-1 հասցեներում գտնվող ինքնակամ կառուցված 30․18քմ արտաքին մակերեսով (ներքին մակերեսը՝  26․11քմ) նախամուտքը:

3. Սույն որոշման 2-րդ կետում նշված 30․18քմ արտաքին մակերեսով ինքնակամ կառուցված նախամուտքի օրինականացման համար սահմանված վճարը՝ 118850 (հարյուր տասնութ հազար ութ հարյուր հիսուն) դրամ գումարը, 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած:

4. Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքին տրամադրել փոստային հասցե` ք.Վանաձոր, Վերածննդի փողոց,  16 խանութ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(44.40 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner