Այսօր: Շաբաթ, 19 Հուլիսի 2025թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 298
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1685
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հուլիսի 2025 թվականի N 1685

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ Գ․ ՆԱՐԵԿԱՑՈՒ ՓՈՂՈՑ 10/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀՈՂԱՄԱՍԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԽԻԹԱՐ ՓԱՅԼԱԿԻ ՍԵՐՈԲՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Մխիթար Փայլակի Սերոբյանի լիազորված անձ՝ Կարեն Գուրգենի Հովսեփյանի 12․10․2023թ. թիվ 02/17579 դիմումը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 21052025-06-0024 և Մխիթար Փայլակի Սերոբյանի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 09022021-06-0002 վկայականները,  16․09․2022թ․ թիվ10149 (Նոտարական ակտի կոդ։600-20220916-90-6271505) լիազորագիրը, 13․05․2024թ․ Վանաձոր համայնքի ավագանու թիվ 28 որոշումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի  1-ին մասի 3-րդ, 4-րդ կետերով և 2-րդ մասով և ՀՀ կառավարության 26 մայիսի 2016 թվականի թիվ 550-Ն որոշումով ` որոշում եմ.

1.Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Գ․ Նարեկացու փողոց 10/2 հասցեում գտնվող, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող, Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող 0,0008հա մակերեսով հողամասը, համաձայն Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 21052025-06-0024 վկայականի, հողի կադաստրային արժեքով՝ 35540 (երեսունհինգ հազար հինգ հարյուր քառասուն) դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Մխիթար Փայլակի Սերոբյանին՝ հողամասի ընդլայնման նպատակով: 

2.Վանաձոր համայնքի ղեկավարին՝ Մխիթար Փայլակի Սերոբյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել 0,0008հա մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիր, իսկ համայնքի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, հաշվառման և գովազդի բաժնին հաշվառել վերոնշյալ պայմանագիրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(43.29 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner