Այսօր: Ուրբաթ, 27 Սեպտեմբերի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 231
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 2224
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 սեպտեմբերի 2024 թվականի N 2224

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 12 ՀՈՒՆՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 74 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 10 ՀՈՒՆԻՍԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 1283 ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Միքայել Հրայրի Ղամբարյանի (ծնված՝ 08․06․1990թ.) և Դոնարա Հրաչիկի Ամիրյանի (ծնված՝ 07.11.1960թ.)  դիմումը, Վանաձոր համայնքի ղեկավարի 12 հունվարի 2024 թվականի թիվ 74 որոշումը, ՀՀ կադաստրի կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 18․06․2024թ. թիվ Կ-18062024-06-0181 որոշումը, ՀՀ Կադաստրի կոմիտեի 21․02․2024թ․ հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր։ 2024R7MSAX), մասնագիտական եզրակացությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածներով` որոշում եմ.

Վանաձոր համայնքի ղեկավարի 12 հունվարի 2024 թվականի «Վանաձոր քաղաքի Մխիթար Հերացու փողոց թիվ 27 հասցեի բնակելի տանը կից հողամասի և շինությունների նկատմամբ Միքայել Հրայրի Ղամբարյանի և Դոնարա Հրաչիկի Ամիրյանի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը ճանաչելու և նոր փոստային հասցե տրամադրելու մասին» թիվ 74 որոշման մեջ կատարել հետևյալ  փոփոխությունները և լրացումները․

1․ Որոշման նախաբանում և 1-ին կետում «ընդհանուր օգտագործման հողամաս երկու տնատիրությունների միջև» բառերը փոխարինել՝ «ընդհանուր բաժնային սեփականություն երկու տնատիրությունների միջև՝ Հերացու փողոց թիվ 27 և Հերացու փողոց թիվ 27» բառերով։

2․ Որոշման 2-րդ կետը «նկատմամբ» բառից հետո լրացնել «որից 6.51քմ և 5.38քմ մակերեսով բնակելի տները հանդիսանում են ընդհանուր բաժնային սեփականություն Հերացու փողոց թիվ 27 և Հերացու փողոց թիվ 27 հասցեների սեփականատերերի միջև՝ հավասար բաժիններով» բառերը։

3․ Վանաձոր համայնքի ղեկավարի 12 հունվարի 2024 թվականի թիվ 74 որոշման հավելվածը փոխարինել Վանաձոր համայնքի ղեկավարի 10 հունիսի 2024 թվականի թիվ 1283 որոշման հավելվածով։

4․ ՈՒժը կորցրած ճանաչել Վանաձոր համայնքի ղեկավարի 10 հունիսի 2024 թվականի «Վանաձոր համայնքի ղեկավարի 12 հունվարի 2024 թվականի թիվ 74 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 1283  որոշումը։

 

 

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(43.88 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner