Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 261
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 599
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 հոկտեմբերի 2022 թվականի N 599

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՏԱՎՐՈՍ ԹԱՂԱՄԱՍ 20 ՓՈՂՈՑ 39 ԵՎ ՏԱՎՐՈՍ ԹԱՂ. 20 ՓՈՂ. ԹԻՎ 39Ա ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՄԱՐԱՏ ՄԱՔՍԻՄԻ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻՆ ԵՎ ՆՎԵՐ ՍԱՐԳՍԻ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑՈՎ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՐՊԵՍ ԵՐԿՈՒ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐ ՏԱՐԱՆՋԱՏԵԼՈՒ,ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Մարատ Մաքսիմի Նավասարդյանի և Նվեր Սարգսի Նավասարդյանի խնամակալ Նարինե Ավալյայի Պողոսյանի դիմումը, ≪ Անգործունակ Նվեր Սարգսի Նավասարդյանի նկատմամբ խնամակալություն սահրմանելու մասին≫ Վանաձոր համայնքի ղեկավարի 16 օգոստոսի 2022 թվականի թիվ 367 որոշումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 24112017-06-0041 և անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1233752 վկայականները,11․11․2021թ. տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 6091(նոտարական ակտի կոդ: 763-20211109-84-5508594) վկայագիրը, ԳԱՍՊԱՐ ՎԵՔԻԼՅԱՆ ԱՁ-ի կողմից տրված հողամասի հատակագծերը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 31-րդ հոդվածի 2-րդ կետով,«Տեղական ինքնակառավարման  մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ, 10-րդ, 11-րդ և 17-րդ կետերով, 18-րդ կետի ա) ենթակետով, ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետով`որոշում եմ. 

1.Տարանջատել Վանաձոր քաղաքի Տավրոս թաղամաս 20 փողոց 39 և Տավրոս թաղ. 20 փող. թիվ 39ա հասցեներում գտնվող, Մարատ Մաքսիմի Նավասարդյանին և Նվեր Սարգսի Նավասարդյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակելի տները և դրանցով զբաղեցված հողամասը՝ համաձայն ԳԱՍՊԱՐ ՎԵՔԻԼՅԱՆ ԱՁ-ի կողմից տրված թիվ 1 և թիվ 2 հատակագծերի:
2.Վանաձոր քաղաքի Տավրոս թաղամաս 20 փողոց 39 և Տավրոս թաղ. 20 փող. թիվ 39ա հասցեներում գտնվող տարանջատված գույքին տրամադրել փոստային հասցեներ.
ա)Մարատ Մաքսիմի Նավասարդյանին պատկանող 0.0496հա մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող 59.64քմ շինությունների փոստային հասցեն՝ ք. Վանաձոր, Տավրոս թաղամասի 20-րդ փողոց,  39 բնակելի տուն  (հատակագիծ թիվ 1).
բ)Նվեր Սարգսի Նավասարդյանին պատկանող 0.0496հա մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող 53.19քմ շինությունների փոստային հասցեն՝ ք. Վանաձոր, Տավրոս թաղամասի 20-րդ փողոց,  39/2 բնակելի տուն (հատակագիծ թիվ 2):
3․ 18․0քմ մակերեսով հողամասը թողնել ընդհանուր օգտագործման տակ Տավրոս թաղամասի 20-րդ փողոց, թիվ 39 և թիվ 39/2 հասցեների միջև՝ հավասար բաժիններով։
4.Ճանաչել օրինական Վանաձոր քաղաքի Տավրոս թաղամասի 20-րդ փողոց, 39/2 հասցեում գտնվող, Նվեր Սարգսի Նավասարդյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը չխախտող, քաղաքացիների կյանքին ու առողջությանը վտանգ չսպառնացող, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներից դուրս, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող ինքնակամ կառուցված ընդհանուր 23․5քմ արտաքին մակերեսով (ներքին մակերեսը 21․89քմ)  բնակելի նշանակության շինությունները:
5.Նվեր Սարգսի Նավասարդյանի կողմից օրինականացման համար սահմանված վճարը՝ ընդհանուր 23․5քմ արտաքին մակերեսով բնակելի նշանակության շինությունների համար 46280 (քառասունվեց հազար երկու հարյուր ութսուն) դրամ գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(46.35 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner