Հիմք ընդունելով անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 8-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 11, 12, 13, 14 մասերով և ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով` որոշում եմ.
1. Փոխել Վանաձոր քաղաքի Տավրոս թաղամասի 22-րդ փողոց թիվ 5 հասցեի հարավային մասում գտնվող 0.004948հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը՝ բնակավայրերի նպատակային նշանակության խառը կառուցապատման հողերից՝ բնակելի կառուցապատման հողերի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասին տրամադրել փոստային հասցե` ք. Վանաձոր, Տավրոս թաղամասի 22-րդ փողոց, 5/1 հողամաս: