Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 43
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1597
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հուլիսի 2021 թվականի N 1597

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ԱՂԱՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 57 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՌՈՒԶԱՆՆԱ ԳԵՂԱՄԻ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Ռուզաննա Գեղամի Դանիելյանի (ծնված՝ 28.07.1961թ.) դիմումը, 13.05.1986թ. տրված անհատական բնակելի տան տեխնիկական անձնագիրը, 13.11.2012թ. տրված ըստ կտակի ժառանգության իրավունքի թիվ 5982, 13.11.2012թ. տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 5981 վկայագրերը, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունը, «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից 25.06.2021թ. տրված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ ՎՆ 1-83/21 Ի եզրակացությունը, «ԻՆԷՔՍ» ՍՊԸ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը, և հաշվի առնելով այն, որ Վանաձոր քաղաքի Աղայան փողոց թիվ 57 հասցեում կառուցած բնակելի տունը, շինությունները և դրանց զբաղեցրած ու սպասարկման  համար անհրաժեշտ օրինական 316.0քմ հողամասին կից 130.9քմ մակերեսով հողամասերը չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Բնակելի տունը կառուցվել է 1986-1990թթ.-ին, դրա կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի մակերեսը փաստացի կազմում է 446.9քմ:

Ղեկավարվելով 10.06.2008թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4) ենթակետով՝ որոշում եմ.  

1. Ճանաչել Ռուզաննա Գեղամի Դանիելյանի սեփականության իրավունքը Վանաձոր քաղաքի Աղայան փողոց թիվ 57 հասցեում գտնվող անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 316.0քմ հողամասին կից 130.9քմ մակերեսով հողամասի նկատմամբ:

2. Ճանաչել Ռուզաննա Գեղամի Դանիելյանի սեփականության իրավունքը Վանաձոր քաղաքի Աղայան փողոց թիվ 57 հասցեում գտնվող 446.9քմ մակերեսով հողամասի վրա գտնվող բնակելի նշանակության բոլոր շինությունների նկատմամբ:

3. Հողամասի սահմանները  որոշվում են  համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

4. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքին տրամադրել փոստային հասցե` ք. Վանաձոր, Աղայան փողոց, թիվ 57/1 բնակելի տուն:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(42.17 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner