Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 55
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 257
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 փետրվարի 2023 թվականի N 257

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 2037 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Վանաձոր համայնքի ղեկավարի 10 նոյեմբերի 2020 թվականի թիվ 2037 որոշումը, 12.01.2023 թվականին տրված գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին թիվ Կ-12012023-06-0139 որոշումը, ՏԱՐՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՏՈՒՐԻ ԱՁ-ի կողմից տրված նոր տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` որոշում եմ.

Վանաձոր համայնքի ղեկավարի 10 նոյեբերի 2020 թվականի «Վանաձոր քաղաքի «Խնձորուտ» Սասունցիների փողոցի թիվ 6 հասցեի բնակելի տանը կից հողամասի և շինությունների նկատմամբ Միշա Սարիբեկի Հովհաննիսյանի սեփականության իրավունքը ճանաչելու, հողամաս օտարելու, հողամասի գործառնական նշանակությունը փոխելու եվ նոր փոստային հասցե տրամադրելու մասին» թիվ 2037 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1. Որոշման վերնագրից հանել՝ «, հողամասի գործառնական նշանակությունը փոխելու» բառերը:

2. Որոշման նախաբանում՝ «ԻՆԷՔՍ» ՍՊԸ»  բառերը փոխարինել  «ՏԱՐՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՏՈՒՐԻ» ԱՁ» բառերով:

3.Որոշման նախաբանից հանել՝ «3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 8-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 11, 12, 13, 14 մասերով» բառերը։

4․ Որոշման հողամասի հատակագիծը փոխարինել  «ՏԱՐՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՏՈՒՐԻ» ԱՁ-ի կողմից տրված նոր հողամասի հատակագծով:

5. Որոշման նախաբանում, 1-ին և 4-րդ կետերում  «89.2» թվերը փոխարինել  «69.9» թվերով:

6. Որոշման նախաբանում և 3-րդ կետերում  «1119.2» թվերը փոխարինել  «1099.9» թվերով:

7. Որոշումից հանել 2-րդ կետը․ որոշման 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ կետերը կարդալ համապատասխանաբար 2-րդ, 3-րդ, 4-րդ 5-րդ կետեր:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(44.50 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner