Հիմք ընդունելով Սարգիս Արմենակի Վարդանյանի 21.04.2021թ. թիվ 5742 դիմումը, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները, ԱՐՍԵՆ ՌՈՒԴԻԿԻ ԻՍԱՀԱԿՅԱՆ ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, շինությունների բնութագիրը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 8-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 11, 12, 13, 14 մասերով, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 731-Ն որոշմամբ հաստատված կարգով, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1) ենթակետով՝ որոշում եմ.
1. Ճանաչել Վանաձոր համայնքի սեփականության իրավունքը Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոց թիվ 3/65-1 հասցեում գտվող ինքնակամ կառուցված, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանող 23.95քմ արտաքին մակերեսով (ներքին մակերեսը՝ 20.73քմ) տաղավարի և դրանով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 34.5քմ մակերեսով հողամասի նկատմամբ` համաձայն հատակագծի:
2. Ճանաչել օրինական սույն որոշման 1-ին կետում նշված հասարակական գործառնական նշանակությամբ ինքնակամ կառույցը:
3. Փոխել Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոց թիվ 3/65-1 հասցեում գտնվող 0.00345հա մակերեսով հողամասից 0.002994հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը՝ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերից՝ հասարակական կառուցապատման հողերի:
4. Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնին` 5-օրյա ժամկետում դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանում` սույն որոշման 1-ին կետում նշված ինքնակամ կառուցված տաղավարի և դրանով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու համար:
5. Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ-գլխավոր ճարտարապետ Ս.Աբովյանին` սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի գրանցումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր առաջարկել սույն որոշման 1-ին կետում նշված տաղավարի ինքնակամ կառուցումը իրականացրած անձին տաղավարը և հողամասը ուղղակի վաճառքի ձևով օտարելու վերաբերյալ:
6. Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոց թիվ 3/65-1 հասցեում գտնվող գույքին տրամադրել փոստային հասցե`ք. Վանաձոր, Համբարձումյան փողոց, թիվ 3/65-1 տաղավար: