Հիմք ընդունելով Արտուրիկ Սուլեյմանի Բաղրամյանի 01.02.2023թ. թիվ 02/1681 դիմումը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 31012024-06-0024 և Արտուրիկ Սուլեյմանի Բաղրամյանի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 10082022-06-0043 վկայականները, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները, 26․04․2023թ․ Վանաձոր համայնքի ավագանու թիվ 34 որոշումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ կետերով և 2-րդ մասով, 12.04.2022թ. «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ընդունած ՀՕ 93-Ն ՀՀ օրենքով` որոշում եմ.
1. Վանաձոր քաղաքի Մալաթիայի փողոց թիվ 1/10 հասցեում գտնվող, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող, Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող 476․1քմ մակերեսով հողամասը, համաձայն Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 31012024-06-0024 վկայականի, հողի կադաստրային արժեքով` 2114750 (երկու միլիոն հարյուր տասնչորս հազար յոթ հարյուր հիսուն) դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Արտուրիկ Սուլեյմանի Բաղրամյանին՝ հողամասի ընդլայնման նպատակով:
2. Վանաձորի համայնքի ղեկավարին՝ Արտուրիկ Սուլեյմանի Բաղրամյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել 476․1քմ մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիր, իսկ համայնքի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, հաշվառման և գովազդի բաժնին հաշվառել վերոնշյալ պայմանագիրը: