Հիմք ընդունելով Շուշանիկ Հովհաննեսի Հովհաննիսյանի 28.01.2021թ. թիվ 1282 դիմումը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 14052021-06-0035 վկայականը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34.2-րդ կետով և 35-րդ կետի դ) և ե) ենթակետերով` որոշում եմ.
1. Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտա թիվ 38-10/10 հասցեում գտնվող, Վանաձոր համայնքի սեփականությունը ճանաչված 50.8քմ արտաքին մակերեսով (ներքին մակերեսը՝ 41.66քմ) ավտոտնակը 132080 (հարյուր երեսուներկու հազար ութսուն) դրամով և դրանով զբաղեցված և սպասարկման համար անհրաժեշտ 30.4քմ մակերեսով հողամասը 137530 (հարյուր երեսունյոթ հազար հինգ հարյուր երեսուն) դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Շուշանիկ Հովհաննեսի Հովհաննիսյանին:
2. Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնին՝ Շուշանիկ Հովհաննիսյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել ավտոտնակի և հողամասի առուվաճառքի պայմանագիր: