|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Ֆաքս 0322 22250, Հեռ. 060 650044, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
04 հուլիսի 2022 թվականի N 190 |
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Վիրաբյանի զեկուցագիրը, ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետով, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ որոշում եմ.
Վանաձորի համայնքապետարանի քաղաքական, հայեցողական, աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող և տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատակիցներին տեղական ինքնակառավարման օրվա առթիվ և 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ծառայողական պարտականությունները և առաջադրանքները բարեխիղճ կատարելու համար խրախուսել միանվագ դրամական պարգևատրումով՝ յուրաքանչյուրի հաստիքային դրույքաչափին համապատասխան: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(42.55 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|